Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Արայիկ Հարությունյան. Մենք շատ ենք ցանկանում դպրոց հաճախումը սկսել սեպտեմբերի 1-ին

Արայիկ Հարությունյան. Մենք շատ ենք ցանկանում դպրոց հաճախումը սկսել սեպտեմբերի 1-ին
30.05.2020 | 21:20

Ցավոք, այն, ինչ տեսնում ենք այսօր, մտահոգիչ է: Մեր խնդրանքները դպրոցներում պահվում են, բայց ինձ համար տարօրինակ են այն լուրերը, փաստերը, որ իրականացվում են դպրոցական խնջույքներ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին: Նախարարը շեշտեց, որ բոլոր հնարավորությունները կան սեպտեմբերի 1-ից դասերը սկսելու համար, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ են պետք հաշվի առնել:

«Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները մեր բնակչության մոտ կեսն են և ըստ էության՝ նրանք կարող են երկրում շատ մեծ խնդիր լուծել: Սեպտեմբերի 1-ին կարող ենք դասերը սկսել, բայց մենք միասին պետք է խստագույնս հետևենք ցուցումներին»,- ասաց նա և հիշեցրեց, որ պարտադիր են դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու, սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները:
Արայիկ Հարությունյանը հորդորեց, որ դպրոցներում անցկացվող խնջույքներից խուսափեն, քանի որ այն վարակի տարածման մեծ ռիսկ է ներառում: Ըստ նրա՝ դպրոցում անցկացվող խնջույքներով նվազեցնում են մոտ ապագայում բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը, որովհետև հավանական է, որ դպրոցականները կարող են վարակվել և ախտանշաններ չունենալ, սակայն կարող են վտանգել ավագ սերնդի ներկայացուցիչների կյանքերը:


«Այստեղ լուծում կա. ավելորդ շփումների պակասեցում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորության պահպանում: Այս երեք կետերը պահպանելով՝ զրոյին ենք մոտեցնում վարակվելու հնարավորությունը և սեպտեմբերի 1-ից դասերը սկսելու հնարավորությունը»,- նշեց Հարությունյանը:
Հեռավար դասերի մասով նախարարը նշեց, որ սխալ են տեղեկությունները, թե նախարարությունը պատրաստվում է հեռավար դասերը շարունակել նաև սեպտեմբերից, սակայն նրա խոսքով՝ եթե իրավիճակը վատթարանա, պետք է նաև դրան պատրաստ լինել:
Անդրադառնալով խոսակցություններին, թե ստեղծված իրավիճակը դավադրություն է պետության դեմ, վակցինաներ են ներարկվում, 5G կայաններ են տեղադրվում կամ չիպավորումներ են իրականացվում, նա շեշտեց, որ պետք է նման հայտարարությունները մերժել և ծաղրել նման տեղեկություններ տարածողներին:


«Պետք է սոցիալական ցանցերում բլոկ անել բոլորին, ինձ համար շատ տարօրինակ է, որ նման տեղեկություններ են տարածում որոշ ուսուցիչներ: Մենք այս անգրագիտությունը պետք է մերժենք, եթե չմերժենք, ապա լրջագույն խնդիր ենք ունենալու մեր ազգային անվտանգության հարցում»,- ասաց նախարարը և հավելեց, որ նման ապատեղեկատվությունները կարող են նաև պատերազմական իրավիճակներում մեզ զոհ դարձնել:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ