Արեգակի մակերևույթին գրանցվել է վերջին երեք տարում ամենահզոր բռնկումը՝ արձանագրել է SDO ուղեծրային աստղադիտարանը՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի (FIAN) գլխավոր գիտաշխատող Սերգեյ Բոգաչևին։ Բռնկումը ցույց է տալիս, որ լուսատուն «դուրս է եկել քնից»: Աստղագիտական դիտարկումներն ապացուցում են, որ Արեգակը որոշակի ցիկլեր ունի, որոնց տևողությունը մոտ 11 տարի է: 2017-ի սեպտեմբերի վերջին Արեգակի մակերևույթին X9 դասի ռեկորդային հզոր բռնկում է տեղի ունեցել: Դրանից հետո երեք տարի արևը «քնած էր»:
M դասի նոր բռնկումը մեկ աստիճանով ավելի թույլ է, քան X դասի բռնկումը: Հաղորդվում է, որ սովորաբար նման բռնկումները նախորդում են ավելի թույլ բռնկումներին, սակայն այս անգամ դրանք չեն գրանցվել։
Աստղագետները դիտարկում են իրադարձությունների զարգացման երկու սցենար․ Արևի «կտրուկ զարթոնքը» կարող է հանգեցնել նրան, որ դրանք կարող են ավելի մեծ և հզոր դառնալ, իսկ մյուս սցենարի համաձայն՝ լուսատուն շարժվում է հարյուրամյա կամ նույնիսկ հազարամյա գործունեության նվազագույնին: