Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Պաղեստինը փակել է Հեբրոնն ու Բեթղեհեմը

Պաղեստինը փակել է Հեբրոնն ու Բեթղեհեմը
28.06.2020 | 15:00

Շաբաթ օրը Պաղեստինի մի քանի շրջաններում կարանտին մտցվեց նոր տեսակի կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառով: Ըստ «Maan» գործակալության, վարչապետ Մոհամադ Ստեյը հանդիպել է իշխանությունների հետ և մի շարք քաղաքներ ու գյուղեր փակելու որոշում է կայացրել, որտեղ գրանցվել է վարակվածների ամենամեծ թիվը, հիմնականում՝ Հեբրոնը, Բեթղեհեմը և Նաբլուսը:


Այնտեղ խստացվեցին անվտանգության միջոցառումները, չեղարկվեցին զանգվածային միջոցառումները՝ հարսանիքներ և հիշատակի օրեր, որտեղ սովորաբար մեծ թվով մարդիկ են հավաքվում: Արտակարգ իրավիճակների հանձնաժողովները Պաղեստինի նահանգներ են վերադարձել քաղաքներում, գյուղերում և փախստականների ճամբարներում իրավիճակը վերահսկելու համար:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ