Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Տիգ­րան ՈՒ­րի­խա­ն­յանն ու՜ր, վար­չա­պետն ու Էդ­մոն Մա­րու­ք­յա­նը ուր

Տիգ­րան ՈՒ­րի­խա­ն­յանն ու՜ր, վար­չա­պետն ու Էդ­մոն Մա­րու­ք­յա­նը ուր
30.06.2020 | 00:45
...Եր­կու պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն էր, որ կռա­հե­լով ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի նկա­տո­ղու­թյան տո­նով հի­շե­ցու­մը, վայր­կե­նա­պես նա­խա­հար­ձակ ե­ղավ՝ ես դի­մա­կով եմ։ Կռա­հե­ցիք, խոս­քը բժշ­կա­կան դի­մակ կրել-չկ­րե­լու և Տիգ­րան ՈՒ­րի­խա­նյա­նի մա­սին է։
Նա այն սա­կա­վա­թիվ­նե­րից է, որ գի­տի բառ ու բա­նի ար­ժե­քը, խո­սե­լու, քն­նա­դա­տե­լու, փաս­տե­րը մեկ առ մեկ շա­րե­լու տեղն ու ժա­մա­նա­կը։
Ե՛վ թա­սիբն է տե­ղը, և՛ դու­խը. Ծա­ռու­կյա­նին ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նից զր­կե­լու հար­ցը քն­նար­կե­լիս նա խոս­տո­վա­նու­թյուն ա­րեց. «Տա­րա­ձայ­նու­թյուն­ներ եմ ու­նե­ցել ԲՀԿ-ի հետ, այ­սօր էլ կան, ես ժա­մա­նա­կին պատ­րաստ եմ ե­ղել ման­դատս վայր դնե­լուն, բայց Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը ոչ միայն չի հա­մա­ձայ­նել, այլև գնա­հա­տել և ինձ խոր­հուրդ­ներ է տվել... Հի­մա, ինչ-որ թղ­թեր, ցու­ցակ­ներ եք բե­րել՝ կա­պե­լով 2017-ի ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ իմ գոր­ծու­նեու­թյան հետ, թե իբր ձայ­ներ կոր­զե­լու նպա­տա­կով օ­րի­նա­խախ­տում­ներ են տե­ղի ու­նե­ցել։ Չկա նման բան։ Ինչ ա­րել եմ, լավ եմ ա­րել։ Ես ինչ­պե՞ս կա­րող եմ չկանգ­նել Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի կող­քին»։
ՈՒ­րի­խա­նյա­նը հրա­շա­լի տի­րա­պե­տում է նաև լռե­լու, ան­խոս հա­մա­ձայ­նե­լու և կա­մուրջ­նե­րը մինչև վերջ չայ­րե­լու ար­վես­տին։ Ի տար­բե­րու­թյուն շա­տե­րի, այդ թվում՝ օ­րենս­դիր գոր­ծըն­կեր­նե­րի, եր­կու դեպ­քում էլ չոր է դուրս գա­լիս։ Սա բա­նի­մա­ցու­թյան և կլա­սիկ քա­ղա­քա­կան գործ­չի տի­պիկ օ­րի­նակ է։ Ինքն ու՜ր, Էդ­մոն Մա­րու­քյա­նը ուր...
Լո­ռե­ցին իր միա­միտ, է­մո­ցիո­նալ պահ­ված­քով, պարզ ու շի­տակ դրսևո­րում­նե­րի ար­դյուն­քում ա­ջից-ձա­խից, դի­մա­ցից թե մեջ­քից քա­նիցս «ճի­պո­տա­հար­վել» է, ե­րաշ­խիք էլ չկա, թե նրան ինչ է սպա­սում ա­ռա­ջի­կա մշու­շոտ շա­բա­թում կամ սկիզբ ա­ռած ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի խառ­նիփն­թո­րում։
Ա­նո­րո­շու­թյա­նը տե­ղյակ է, ի­րա­վի­ճա­կը՝ գնա­հա­տող։ Եվ թա­վի­շով խա­ղի մեջ մտ­նե­լու հա­մար նա­խընտ­րեց պա­հի թե­լադ­րան­քը՝ ա­մեն գնով հի­շեց­նել ի­րենց գո­յու­թյան մա­սին, ցան­կա­ցած ա­ռիթ հնա­րա­վո­րինս օգ­տա­գոր­ծել քա­ղա­քա­կան դաշ­տում «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» կշի­ռը մե­ծաց­նե­լուն։
Ինք­նամղ­վող Մա­րու­քյա­նը, ե­թե շա­բաթ­ներ ա­ռաջ սուր­ճի սե­ղա­նի շուրջ Փա­շի­նյա­նին ակ­նար­կեց, որ ի­րենք են հա­ջորդ իշ­խա­նու­թյու­նը, ու տե­սանք ար­դյուն­քը, օ­րերս ար­դեն ԱԺ-ում զգու­շա­վոր «դի­վա­նա­գի­տու­թյուն» խա­ղաց Ծա­ռու­կյա­նի գոր­ծից բխող ԲՀԿ-ի եր­կու նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի ա­ռի­թով, ո­րոնց ի­րա­գոր­ծումն ա­ռանց ԼՀԿ-ի պար­զա­պես անհ­նար է։
Քսան­հինգ ման­դատ ու­նե­ցող «Բար­գա­վա­ճին» մի դեպ­քում անհ­րա­ժեշտ է 28 ստո­րագ­րու­թյուն, որ­պես­զի ԱԺ-ում ստեղծ­վի հա­մա­ճա­րա­կի կան­խար­գել­ման ուղ­ղու­թյամբ կա­ռա­վա­րու­թյան ձեռ­նար­կում­նե­րը դի­տար­կող-գնա­հա­տող հանձ­նա­ժո­ղով, մյու­սում՝ 35, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նում վի­ճար­կե­լու Ծա­ռու­կյա­նի նկատ­մամբ քա­ղա­քա­կան իշ­խող ու­ժի ո­րոշ­ման օ­րի­նա­չա­փու­թյու­նը։
Ե­րեք ձայ­նի դի­մաց Մա­րու­քյա­նի պայ­մա­նը` կմիա­նանք, ե­թե հանձ­նա­ժո­ղո­վը ինք­ներս ենք նա­խա­գա­հե­լու, հաս­կա­նա­լի է, իսկ ՍԴ դի­մե­լը... Քա­նի որ ի­րա­վա­կան դաշ­տում դեռևս սպառ­ված չեն ըն­ձեռ­ված բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ուս­տի ա­նար­դյու­նա­վետ է նման գոր­ծըն­թա­ցի ձեռ­նար­կու­մը։
Ին­չո՞վ կա­վարտ­վի ժա­մա­նա­կա­վոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը կամ ձայ­նե­րի «առևտու­րը», դժ­վար է ա­սել։ Ժա­մա­նա­կը ցույց կտա։ Իսկ նման խն­դիր­նե­րից կի­լո­մետ­րե­րով հե­ռու ՈՒ­րի­խա­նյա­նը, ե­թե ո­չինչ չշա­հի, կորց­նե­լու բան էլ չու­նի։ Թվում է` «ջան­ջի­գա­րի» կողմ­նա­կից է, բայց եր­բեք փայ­տը ձեռ­քից գցո­ղը չէ։
Գրե­թե հենց այս սցե­նա­րը գոր­ծեց կա­ռա­վա­րու­թյան հեր­թա­կան հարց ու պա­տաս­խա­նի ժա­մա­նակ, երբ ՈՒ­րի­խա­նյա­նը հն­չեց­րեց իր թա­գա­վո­րա­կան հար­ցը՝ ու՞ր են զին­ծա­ռա­յող­նե­րի կյան­քին կամ ա­ռող­ջու­թյա­նը պատ­ճա­ռած վնաս­նե­րի հա­տուց­ման հիմ­նադ­րա­մի 1000-ա­կան դրամ­նե­րը. «Չկա 300 մլն դրա­մը, չկա 600 մլն դրա­մը և ա­ռա­վել ևս, մե­կու­կես տար­վա կտր­ված­քով մոտ 800 մի­լիո­նը։ Խն­դի­րը 50 հա­զա­րից ա­վե­լի բա­ցա­հայտ­ված, ստ­վե­րից դուրս բեր­ված աշ­խա­տա­տե­ղե­րին է վե­րա­բե­րում, ո­րոն­ցից զին­ծա­ռա­յող­նե­րի հիմ­նադ­րամ պետք է փո­խանց­վեր այդ­քան 1000-ա­կան դրամ, ո­րը մինչև հի­մա հիմ­նադ­րամ չի հա­սել»։
Թե­ման նո­րու­թյուն չէ։ Սկս­վել է 2018-ից, բայց ա­մեն ան­գամ, երբ բաց­վում են հար­ցադ­րում­նե­րի նոր շեր­տեր, զու­գա­հե­ռա­բար խո­րա­նում են պա­տաս­խան տա­րա­ձայ­նու­թյուն­ներն ու հաս­ցեա­կա­նու­թյան թա­փա­ռում­նե­րը։ Եվ բա­ցառ­ված չէ, որ ու­րի­խա­նյա­նա­կան հա­վեր­ժա­հար­ցը ան­մար կրա­կի նման հա՛ էլ կա­րող է բոց­կլ­տալ, քա­նի դեռ չկա հս­տակ և հիմ­նա­վոր պա­տաս­խան։
Նույն հար­ցը տար­բեր ձևա­կեր­պում­նե­րով, բայց միևնույն տե­ղը ծե­ծող ՈՒ­րի­խա­նյա­նը քա­նիցս հոր­դո­րել է՝ «Ե­կեք բա­ցա­հայ­տենք և պատ­ժենք մե­ղա­վոր­նե­րին»։ Վար­չա­պետն առն­վազն չորս ան­գամ լսել ու չի ա­ռար­կել։ Ան­գամ հա­մա­ձայ­նու­թյան նշան­ներ է ցույց տվել. «Ե­թե ձեր մոտ շա­րու­նա­կում են հար­ցեր ա­ռա­ջա­նալ, դա ինձ ար­դեն սկ­սում է ան­հան­գս­տաց­նել, և պետք է այս հար­ցի պա­տաս­խա­նը ստա­նանք։ Ա­ռա­ջար­կում եմ աշ­խա­տան­քա­յին կար­գով նս­տեն, թղ­թե­րը դնեն, թվե­րը հա­մե­մա­տեն, տես­նեն որ­տեղ է պրոբ­լե­մը»։
Փա­շի­նյա­նի ան­հան­գս­տու­թյու­նը նպա­տա­կին ծա­ռա­յեց. ՊԵԿ-ի, ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան և հիմ­նադ­րա­մի պաշ­տո­նա­կան փաս­տաթղ­թե­րում ու հաշ­վետ­վու­թյուն­նե­րում կան ինչ­պես թվա­յին, այն­պես էլ ժա­մա­նա­կագ­րա­կան ան­հա­մըն­կում­ներ։ Գլուխ չես հա­նում՝ կա՞ն, թե՞ չկան փո­խանց­ված գու­մար­ներ, ե­թե ա­յո, ա­պա ո՞ր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում և ար­դյո՞ք դրանք հա­սել են հիմ­նադ­րամ որ­պես դրոշ­մա­նի­շա­յին վճար։
ՈՒ­րի­խա­նյա­նի՝ որ­պես հիմ­նադ­րա­մի խոր­հր­դի ան­դա­մի, պաշ­տո­նա­կան խո­ղո­վակ­նե­րով տված ու ստա­ցած պա­տաս­խան-բա­ցատ­րու­թյուն­նե­րը նույն­պես չեն հան­գում մի կե­տի։ Ընդ­հա­կա­ռա­կը, այն­քան են ճյու­ղա­վոր­ված, որ նա վար­չա­պե­տին ար­դեն ո­րե­րորդ ան­գամ ստի­պեց խո­սել. «Հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ղե­կա­վա­րը պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն է ու ին­քը տվել է տե­ղե­կանք այն մա­սին, որ 2019-ի 9 ա­միս­նե­րին նա­խորդ տար­վա նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հետ հա­մե­մատ, հիմ­նադ­րա­մին ա­վել է փո­խանց­վել 648,8 մլն դրամ, ա­ճը՝ 12,6 %, ամ­սա­կան մի­ջի­նը 72 հա­զա­րով ա­վե­լի աշ­խա­տող է դրոշ­ման­շա­յին վճար վճա­րել, ընդ­հա­նու­րը 5 մլրդ 148 մլն-ի փո­խա­րեն փո­խանց­վել է 5 մլրդ 790 մլն դրամ։ Բայց նկա­տենք, որ դրամ­ներն ու­ղիղ հիմ­նադ­րամ չեն գնում, գնում են ՊԵԿ...», հե­տո էլ ա­վե­լաց­րեց. «չի բա­ցառ­վում, որ հիմ­նադ­րա­մի ու թվե­րի մեջ դի­սո­նանս լի­նի»։
Մեկ­նա­բա­նու­թյու­նը ՈՒ­րի­խա­նյա­նը հա­լած յու­ղի տեղ չըն­դու­նեց, ա­սե­լով, որ իր ձեռ­քում կա նշ­ված փաս­տը չհիմ­նա­վո­րող պաշ­տո­նա­կան փաս­տա­թուղթ։ Սրամ­տու­թյան ծայ­րը բռ­նած Փա­շի­նյա­նը չկորց­րեց ի­րեն. «Իմ մոտ ե­ղածն ա­վե­լի պե­տա­կան է», ու բա­ցատ­րու­թյու­նը տա­րավ-տե­ղա­վո­րեց այլ սխե­մա­նե­րի մեջ, որ «հնա­րա­վոր է այս ամ­սին լի­նի, մյու­սում չլի­նի փո­խան­ցում, ո­րով­հետև դա այն­քան էլ պարզ գոր­ծըն­թաց չէ։ Փու­լա­յին է և ոչ հա­մա­ժամ»։
Թն­ջու­կից մի մաս­նիկ հաս­կա­նա­լու հա­մար մեջ­բե­րենք հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Վա­րու­ժան Ա­վե­տի­քյա­նի պն­դու­մը վար­չա­պե­տի ոչ ճիշտ տե­ղե­կատ­վու­թյան ա­ռի­թով. «որ 2019 թ. ա­ռա­ջին կի­սա­մյա­կում 347,8 մլն դրա­մով ա­վե­լա­ցել է փո­խանց­ված 1000-ա­կան դրամ­նե­րի գու­մա­րը։ Ի­րա­կա­նում դա կազ­մել է ամ­սա­կան 20 մլն դրամ։ Այ­սինքն, 6 ամս­վա ըն­թաց­քում ստաց­վում է ոչ թե 347,8 մլն, այլ 120 մլն դրամ»։
Տար­բե­րու­թյու­նը մտա­հո­գիչ է, ո­րին ի պա­տաս­խան, ՊԵԿ-ը հոր­դո­րել է դի­մել ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյուն։ Իսկ այս­տեղ, պետ­բյու­ջե մուտ­քագր­ված և հիմ­նադ­րամ փո­խանց­ված գու­մար­նե­րի ցան­կում չես գտ­նում ո՛չ վար­չա­պե­տի, և ո՛չ էլ տնօ­րե­նի վկա­յա­կո­չած մի­լիոն­նե­րը։ Դրոշ­մա­նի­շա­յին վճար­նե­րին առ­նչ­վող պե­տա­կան մար­մին­նե­րի, հիմ­նադ­րա­մի և ՈՒ­րի­խա­նյա­նի դի­տար­կում­նե­րը չու­նեն ընդ­հա­նուր հայ­տա­րար։ Ո՞վ է ճիշտ։ Իսկ վար­չա­պե՞­տը։
Մեզ հա­սած լու­րե­րի հա­մա­ձայն, հիմ­նադ­րա­մում ար­շա­լույս­նե­րը խա­ղաղ չեն բաց­վել։ Տա­րա­ձայ­նու­թյուն­ներ և աշ­խա­տան­քա­յին վե­ճեր ե­ղել են ինչ­պես հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ա­ռան­ձին ան­դամ­նե­րի, այն­պես էլ նրանց ու նա­խա­գա­հի միջև։ Ան­գամ նիս­տե­րից մեկն ընդ­հատ­վել է այն բա­նից հե­տո, երբ տնօ­րե­նի հաշ­վետ­վու­թյու­նից պարզ­վել է՝ 2019-ին ա­վե­լի մուտ­քը ե­ղել է 24 մի­լիոն, ոչ թե Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րած 347 մլն։ Ա­ռա­ջարկ­վել է դի­մել դա­տա­խա­զու­թյուն՝ հիմք ըն­դու­նե­լով, որ վար­չա­պե­տի նշած թիվն է ճիշտ, իսկ 323 մլն-ի տար­բե­րու­թյու­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ՊԵԿ-ն է յու­րաց­րել։ Դա­վիթ Տո­նո­յա­նը խնդ­րել է չդի­մել նման քայ­լի, պար­զա­բա­նում­ներ կս­տա­նա և ար­դյուն­քը կներ­կա­յաց­նի ան­ձամբ ին­քը։ Սպաս­ված տե­ղե­կան­քը այդ­պես էլ չի ստաց­վել։ Ըն­թաց­քում հե­ռաց­վել է խոր­հր­դի ան­դամ­նե­րից մե­կը։ Իսկ ՈՒ­րի­խա­նյա­նը, որ­պես հե­ռաց­վա­ծի գոր­ծի շա­րու­նա­կող, մնա­ցել է ա­նե­րեր, կառ­չած չա­րա­բաս­տիկ խնդ­րից. ե­թե բաց­վել են 50 հա­զա­րից ա­վե­լի աշ­խա­տա­տե­ղեր, ու՞ր են փո­խանց­ված գու­մար­նե­րը։ Հի­մա վար­չա­պետն ա­սում է՝ կան և դրանք տար­բեր ցիկ­լե­րով են փո­խանց­վում։ Պատ­գա­մա­վո­րը չի ա­ռար­կում, բայց այս դեպ­քում ըն­դա­մե­նը հարց­նում է՝ ին­չու՞ են տար­բեր կա­ռույց­ներ ի­րա­րից տար­բեր թվեր մա­տու­ցում։ ՈՒ՞մ հա­վա­տալ և կամ ի՞նչ հիմ­նա­վոր­վա­ծու­թյամբ։
ՊԵԿ-ը մի ա­ռի­թով պար­զա­բա­նել է գոր­ծըն­թա­ցի ման­րա­մաս­նե­րը, նշել, որ հա­վաք­ված և հիմ­նադ­րամ փո­խանց­վող գու­մար­նե­րը նույ­նը լի­նել չեն կա­րող՝ կապ­ված տն­տե­սա­վա­րող­նե­րի կող­մից կա­տար­վող տո­կո­սա­յին փո­խան­ցում­նե­րի հետ։ Այ­սինքն, ե­թե 100 %-ից մի չն­չին պա­կաս գու­մար է վճար­վել, տվյալ ըն­կե­րու­թյան հա­մար պար­տա­դիր ամ­բողջ գու­մա­րը չի լի­նի հիմ­նադ­րամ կա­տար­վող փո­խան­ցում­նե­րի ցան­կում այն­քան ժա­մա­նակ, մինչև ըն­կե­րու­թյու­նը պա­կա­սոր­դը չմա­րի։ Մի խոս­քով, մշակ­ված մե­խա­նիզ­մը հա­սա­նե­լի չէ բո­լո­րին, ու­ղիղ գծի փո­խա­րեն զիգ­զա­գաձև է, լա­բի­րին­թոս­ներ տա­նող, ո­րից մա­քուր դուրս գա­լը դյու­րին չէ։ Դրա­նում ա­վե­լորդ ան­գամ հա­մոզ­վե­ցինք, երբ փոր­ձե­ցինք ճշ­տել 347,8 մլն դրա­մի ա­ճի տե­ղե­կատ­վու­թյան աղ­բյու­րը։ Վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մից մի ա­ռի­թով տե­ղե­կաց­րել էին, որ դրա հա­մար անհ­րա­ժեշտ է կա­տա­րել լրա­ցու­ցիչ աշ­խա­տանք։ Են­թադ­րում ենք՝ նաև ժա­մա­նակ։
ՈՒ­րի­խա­նյա­նի պա­րա­գա­յում շա­բաթն ուր­բա­թից ա­ռաջ ըն­կավ. իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար ան­ցան­կա­լի հարցն ա­նընդ­հատ թար­մաց­նե­լուն զու­գա­հեռ նա չթաքց­րեց զար­մանքն ու նեղս­րտ­վա­ծու­թյու­նը՝ «Ա­ռանց ինձ հետ հան­դի­պել-զրու­ցե­լու, ի­մա­նում եմ, որ այլևս հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ չեմ»։ Հե­ռաց­վել է սու­սու­փուս՝ նա­խոր­դի նման, շատ հար­ցեր տա­լու և քիթն այն­տեղ խո­թե­լու հա­մար, ո­րի ի­րա­վուն­քը չու­նի։ Այլ բան չես կա­րող են­թադ­րել։ Իսկ նույն պա­հին, իր «բարձ­րու­թյան» վրա գտն­վող վար­չա­պե­տը «դուխ» տվեց. «Ո­չինչ, դուք նոր կար­գա­վի­ճա­կում ա­վե­լի լավ կաշ­խա­տեք»։
Լավ աշ­խա­տե­լը չգի­տեմ, բայց որ սպաս­վում է թեժ կռիվ, դա ան­խու­սա­փե­լի է։ Բայց ոչ ԱԺ-ում, այլ դա­տա­րա­նում, որ­տեղ պատ­գա­մա­վո­րը հան­դես է գա­լու պա­տաս­խա­նո­ղի կար­գա­վի­ճա­կում։ Հայց­վո­րը հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հուրդն է։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Հ. Գ. Ո­մանք կա­րող են են­թադ­րել, որ խոս­քի ա­զա­տու­թյան պայ­ման­նե­րում այ­լա­կար­ծու­թյու­նը բա­նի տեղ դնող չկա։ Լա՛վ էլ դնում են՝ մե­զա­նում ար­մա­տա­վոր­ված ձևե­րով՝ փռե­լով, ծե­փե­լով... դա­տա­կան վա­րույթ­ներ հա­րու­ցե­լով։ Օ­րի­նա­կա­նու­թյունն է միակ ճա­նա­պար­հը, որ­տեղ պարզ­վում են ջրե­րը։ Ցա­վոք, երբ և ինչ­պես. մե­կի կամ­քո՞վ, թե՞ կամ­քից ան­կախ, օ­րեն­քի գե­րա­կա­յու­թյամբ։
Դիտվել է՝ 20975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

յան թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո