Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վազգեն Մանուկյան. Մենք երբեք չենք հաշտվի եռակողմ համաձայնագրի հետ, բայց դա չենք կարող փոխել

Վազգեն Մանուկյան. Մենք երբեք չենք հաշտվի եռակողմ համաձայնագրի հետ, բայց դա չենք կարող փոխել
05.12.2020 | 20:35

«Մենք երբեք չենք հաշտվի այն եռակողմ համաձայնագրի հետ, որ ձևակերպված է որպես հայտարարություն, բայց դա աշխատում է դե ֆակտո և չենք կարող փոխել և հրաժարվել դրանից»,- ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ Ազատության հրապարակում հանրահավաքում ներկայացնելով նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը։


Ըստ Վազգեն Մանուկյանի՝ դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կնշանակի նաև խռովություն ՌԴ խաղաղապահ զորքերի հետ։ «Հիմա Նիկոլի շնորհիվ այդպիսի վիճակ չունենք, նույնիսկ Սոթքը չենք կարողանում պահել։ Այդ պայմանագիրը բացթողումներ ունի և այնտեղ տասնյակ էջեր պետք է լինեին։ Նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշություն հօգուտ Հայաստանի դարձնել»։ Վազգեն Մանուկյանը նշեց,որ թվարկվող բոլոր խնդիրները պետք է լուծվեն զուգահեռ։ Երկրորդ հարցը՝ անվտանգությանն է վերաբերում։ «Նորից պետք է վերականգնել բանակը, բանակի մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ։ Անվտանգության մեջ մտնում է նաև հատուկ հարաբերությունները ՌԴ-ի հետ»։


Վազգեն Մանուկյանը նշեց, որ այս տարածաշրջանում եթե կապված չես Ռուսաստանի հետ՝ մնում է Թուրքիան։ ՌԴ-ի հետ ունենք ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի շահ։ ՌԴ-ից բացի ունենք բազմաթիվ դաշնակիցներ, որոնց հետ պետք է վերականգնենք հարաբերությունները։ «Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք։ Նաև պետք է նորից մտնենք բանակցային պրոցեսի մեջ»։


Երրորդ հարցը՝ ամենակարևորն է և վերաբերում է անհետ կորածների, գերիների, վիրավորների, զոհված ազատամարտիկների հարցին։
«Ամենակարևոր հարցերից մեկն էլ մեր անհետ կորած զինվորների, գերիների, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու խնդիրն է։ Կարևոր է նաև Հայաստանի մթնոլորտի առողջացումը։ Հայաստանում աշխատում են արտաքին ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին։ Պետք է մաքրել այդ դաշտը, և մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք։ Գլխավոր խոչընդոտներից մեկը, որը թույլ չի տալիս մեր ժողովրդին առաջ գնալ, Նիկոլ Փաշինյանն է։ Նա պետք է հեռանա, թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով», – հայտարարեց Վազգեն Մանուկյանը։ Եթե շարժումը չհաղթի, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։ «Այս շարժումն այն ճանապարհն է, որ իրեն հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում։ Ձախողվեց, ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»,- հայտարարեց Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանը ասաց, որ մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, ավելի միասնական պիտի լինենք։ «Ամեն պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը։ Կարճ ժամաանակում մենք պետք է նորից ոտքի կանգնենք, նորից ինքնավստահություն ձեռք բերենք, հավատանք մեր ուժերին, գնանք առաջ,- եզրափակեց նա։

Դիտվել է՝ 5430

Մեկնաբանություններ