Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Սեփական երկրի ու ազգի շահերի դեմ գործած ցանկացած ղեկավար վաղ թե ուշ դատապարտվում է»

«Սեփական երկրի ու ազգի շահերի դեմ գործած ցանկացած ղեկավար վաղ թե ուշ դատապարտվում է»
15.05.2022 | 10:22

Նիկոլին խորհուրդ տվողները սկսել են արջի ծառայություն մատուցել: Կապիտուլյանտների խուճապը գնալով խորանում է, իսկ ուժային կառույցների, քննչական մարմինների որոշ ներկայացուցիչներ ավելի ու ավելի են բարդացնում իրենց ապագա վիճակը:


Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ Հայրենիք հանձնող, բանակը կազմաքանդող, պետականություն կործանող, ազգային արժեքներ ապականող «քաղաքական» խունտան, օգտագործելով ոստիկանական, քննչական, հետաքննչական մարմիններիը, կարող է ազգային ուժերի ներկայացուցիչների դեմ քաղաքական ռեպրեսիաներ սկսել:


Նույնիսկ սովետական տոտալիտար համակարգը Հայ Առաքելական Եկեղեցու կամ Հայրենիքի տարածքային ամբողջականության դեմ իր հզոր պատժիչ համակարգը չէր կիրառել:
«Նի-կո՛լ դավա-ճա՛ն» վանկարկումը գնալով ավելի ցայտուն է դառնում: Դա երևում է նաև այս օրերին տարբեր քաղաքական և հասարակական գործիչների անհեթեթ պատրվակներով բերման ենթարկելով, ձերբակալելով, կամ քննչական մարմիններ հրավիրելով:
Խանգարե՞լ եք ցանկանում համազգային շարժմանը:


ՈՒզում եք առանց խոչընդոտների Արցախը հանձնե՞լ Ադրբեջանին:
Վա՞տ եք զգում, որ հայրենասեր քաղաքացիները բողոքում են ձեր նոր ստորացուցիչ համաձայնությունների դեմ:
Ձեզ միայն զոմբիացված զանգվածնե՞ր են պետք, որոնց մեջքի հետևում հանգիստ կործանեք իրենց և իրենց երեխաների անվտանգ ապագան:


Թե՞ այն աստիճան եք խրվել թուրք-ադրբեջանական խաղերի մեջ, որ պատրաստ եք նույնիսկ ապօրինություններով խեղդել քաղաքացիների խաղաղ անհնազանդությունը:
Իմացեք. այն փողը, որը վճարում եք ձեր անհայրենիք քարոզիչներին՝ թունավորված փող է և մի օր քթներից է գալու: Այն փողը, որը վճարում եք ուժային հատուկ ստորաբաժանումներին՝ հայրենատեր քաղաքացիների խաղաղ ակցիաները դաճանաբար ցրելու կամ բերման ենթարկելու համար, հարամ փող է ու մի օր քթներից է գալու:
Իմացեք, որ բնության մեջ ոչինչ հենց այնպես չի կորչում: Ազնիվ նպատակները անազնիվ միջոցներով ճնշողները հենց այդ նույն եղանակով պատժվելու են: Հետո թող ոչ մեկից չբողոքեն, թե ինչու է կյանքը իրենց նկատմամբ այդպես դաժան վարվել: Բնությունը սիրում է հավասարակշռություն. անարդարության պատասխանն անարդարությունն է լինելու, դաժանության պատասխանը՝ դաժանությունը:


Նիկոլը պատժվելու է: Նրան տեր չեն կանգնելու ո՛չ Վլադիմիր Պուտինը, ո՛չ Ջո Բայդենը, ո՛չ Շառլ Միշելը, ո՛չ Էրդողանը, ո՛չ էլ Ալիևը: Նրանք բոլորն էլ համարելու են, որ սեփական երկրի ու ազգի շահերի դեմ գործած ցանկացած ղեկավար վաղ թե ուշ դատապարտվում է:
Նիկոլի տխրահռչակ իշխանությունը պաշտպանող տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք ճիշտ կանեք ձեր և ձեր երեխաների արժանապատվության մասին մտածեք:


Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 5493

Մեկնաբանություններ