Թբիլիսիում, ՌԴ նախկին դեսպանատանը, որտեղ գործում է հյուպատոսություն, ջավախահայերի հերթեր են: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը` հղում անելով Վրաստանի առաջին նախագահի որդուն` Կոնստանտին Գամսախուրդիային: Վերջինիս խոսքով` ջավախահայերին ՌԴ անձնագրեր են տալիս և Վրաստանում ապրող հայերի մեծամասնությունն արդեն ռուսական անձնագրեր ունի:
ՌԴ եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները շենգենյան վիզա չեն տրամադրի ղրիմցիներին, որոնք ստացել են ռուսական քաղաքացիություն: Այս մասին տեղեկացնում է գերմանական «Դոյչե Վելլե» ռադիոկայանը:
«Մենք շատ պարզ դիրքորոշում ունենք: ԵՄ-ն աջակցում է ՈՒկրաինային և զգուշացնում Ռուսաստանին, որ նա ծանր գին կվճարի, եթե շարունակի իրեն այդպես պահել»,- Bloomberg-ին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
ՈՒկրաինայի ընդդիմադիր «Աջ հատված» շարժման հայտարարության մեջ ասվում է, թե կազմավորումը վրեժ կլուծի երկրի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովից՝ Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշա Բիլի) մահվան համար. «Մենք վրեժխնդիր կլինենք Արսեն Ավակովից՝ մեր եղբոր մահվան համար»:
G7-ի՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա, ղեկավարները որոշել են, թե Ռուսաստանի տնտեսության որ ոլորտների դեմ են կիրառվելու պատժամիջոցները՝ էներգետիկայի, ֆինանսների ու սպառազինման։
Իրանը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանզիտային երկաթգիծը բացելու ուղղությամբ` գրել է ադրբեջանական haqqin.az կայքը՝ իրանական լրատվամիջոցներին հղումով:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...