-
15.06.2016|
17:00
Սիրիայի իշխանություններին օգնության հարցում Ռուսաստանի ռազմական ներգրավումը հանգեցրել է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատթարացմանը:
-
15.06.2016|
16:59
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանում Հայաստանի դեսպան (նստավայրը` Աթենք):
-
15.06.2016|
16:58
«Մեր համագործակցության տեմպերը և հագեցածությունը բավարարում են մեզ»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ:
-
15.06.2016|
16:57
Ձայների 68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր Հարկային օրենսգրքի նախագիծը։ Նախքան քվեարկությունը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ խմբակցությունը մտահոգություններ ունի նախագծի շուրջ և ձեռնպահ է քվեարկելու։
-
15.06.2016|
16:55
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
-
15.06.2016|
16:54
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դևիդ Քեմերոնին:
-
15.06.2016|
16:53
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի նախօրեին «Գիտական կամուրջներ» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում հրատարակել է «Հռոմի հայ ուխտավորը» խորագրով անգլերեն աշխատությունը։
-
15.06.2016|
12:02
Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ:
-
15.06.2016|
11:59
Ի կատարումն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի՝ կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56.23.52 հեռախոսահամարով:
-
15.06.2016|
11:57
Հունիսի 14-ին հանդիսավորությամբ ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների 12-րդ միջազգային մրցույթը։ Գալա համերգին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվում է Խաչատրյանի անվան մրցույթը։
Այս տարի մրցույթի հաղթողի կոչումը կիսեցին երիտասարդ դիրիժորներ Միրան Վոպոտիչը (Խորվաթիա) և Ջուն Սան Պարկը (Հարավային Կորեա/Գերմանիա):