Հարյուր տարուց ավել է, ինչ տասհազարամյա մի ժողովուրդ այդպես էլ չհասկացավ, որ չեն պահանջում հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից, այլ պահանջում են միմիայն սեփական կառավարությունից, պահանջում են ստեղծել մի պետություն, որն իր ժողովրդի արդար պահանջն ի կատար կածի:
Նախանձելի ժամանակներում ենք ապրում։ Նենց բաներ ենք տեսնում, որ մարդկությունը երբեք չի տեսել։ Տեսնում ենք արևի լուսանկարը՝ էնքան մոտ, էնքան մանրամասն՝ առանձին-առանձին բոցկլտացող խարտյաշ կրակներով, բծերով ու ժայթքումներով, կարծես արևի վրայով քայլենք։
Երբ ինչ-որ նախաձեռնություն, շարժում կամ պայքար լավ չի ընթանում, գործող դերակատարները սովորաբար պատճառը փնտրում են անբարենպաստ հանգամանքների մեջ կամ այլ մարդկանց են մեղադրում և սկսում են տարբեր պատճառաբանություններ բերել` եթե, եթե, եթե....
Սրանք լրիվ խաղամոլ են, դրա ամենավատ առումով։ Այն, որ «բևեռը» հենց այնպես չի ակտիվանում, ինձ վաղուց էր պարզ։ Իսկ 2023-ի սեպտեմբերին դա ակնհայտ դարձավ շատերին։ Այն օրերին անգամ իրենց հավաքի դադարներն էին սինխրոն անում, ինչ Հանրապետության հրապարակում հավաքվողները։ Դա գործնականում պիտի շփոթ առաջացներ, ապակողմնորոշեր, չգիտեմ՝ ինչ աներ։ Մասամբ տեխնոլոգիան աշխատեց։
Հաճախ ասեք. «Աստված օրհնի» նրանց, ում հետ ներդաշնակ չի ձեր հարաբերությունը, կամ նրանց, ում կամենում եք օգնել: Ասեք այս, սրտանց ցանկանալով, որ հաջողության, ուրախության և օրհնության անձրևներ տեղան նրանց վրա:
Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը...