25.05.2012|
00:43
Մինչև տասնինը տարեկանների Հայաստանի հավաքականը, Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում, մայիսի 23-ին առաջին խաղում հանդիպեց Իսպանիայի ընտրանու հետ: Չնայած մեր խաղացողների թվային գերազանցությանը (առաջին խաղակեսի ավարտին երկրորդ դեղին քարտն է ստացել Դելոֆեն ու հեռացվել խաղադաշտից)` իսպանացիները խաղը շահեցին 2:1 հաշվով: