Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Ասում են...

    Ասում են...

    15.03.2013| 00:49
    ...թե «բարևի» հայկական հեղափոխությունը, որը կարող էր դառնալ ավանդական գունավոր և արաբական հեղափոխությունների բաղկացուցիչը, բավականին ինստիտուցիոնալ նախապատրաստություն է ունեցել, չնայած այն հանգամանքին, որ հայոց իշխանությունները «փողերի լվացման» քրեական գործով փորձեցին փակել նրա ակունքը:
  • Ասում են...

    Ասում են...

    12.03.2013| 01:14
    ...թե տևական ժամանակ է, ինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որ չկորցնի իր «ստաժը» և նրան ասի` «նախագահ ջան»: Այն է` «տետ ա տետ» շնորհավորի Սերժ Սարգսյանին` նախագահ ընտրվելու առիթով:
  • Ասում են...

    Ասում են...

    05.03.2013| 00:29
    ...թե ԲՀԿ-ում այսօր տեղի ունենալիք քաղխորհրդի ընդլայնված կազմով նիստը կրկին բորբոքել է կրքերը. արմատականները պահանջելու են` հերիք եղավ, բոլ եղավ, պտի հասկանա՞նք` ինչ ենք անում, ինչ է կատարվում մեզ հետ, եկեք վերջնական որոշում կայացնենք, թե ուր ենք մենք գնում: Ոչ արմատականներն էլ պնդում են` ո՞ւր ունենք, որ ուր գնանք, պտի մտնենք կոալիցիա, հլը տես կասե՞ն մտեք, ինչի պտի ասեն, էն ժամանակ էինք մենք իրենց պետք, չէ` մենք դուրս ենք գալու, մտնենք ՀՀԿ, թող իրանք դարդ անեն:
  • Ասում են...

    Ասում են...

    01.03.2013| 01:03
    ...թե երեկ Հայաստան վերադարձած Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն անհամբեր սպասում էին, թե երբ է իրենց հավաքելու կուսակցության առաջնորդը և ինչ է ասելու. մեծ է ցանկությունը, որ Ծառուկյանը գա ու ասի` մտնում ենք կոալիցիա, հետն էլ իրենց խորհրդարանական ցուցակը մաքրի ու փոփոխություններ անի ֆրակցիայի կազմում:
  • Ասում են...

    Ասում են...

    26.02.2013| 00:23
    ...թե «Ժառանգության» հիմնական մասը կողմ է, որ իրենք մտնեն կոալիցիա, որովհետև հասկանում են, շատ շուտով իրենց ռեսուրսը, ինչպես մնացած ընդդիմադիրների ռեսուրսների հետ եղավ, կցամաքի:
  • Ասում են...

    Ասում են...

    22.02.2013| 00:50
    ...թե ՀՀԿ-ում, մի կողմ թողած փետրվարի 18-ի ընտրությունները, արդեն տևական ժամանակ զբաղված են ընտրություններից հետո իրենց տեղերի պահպանման, նոր «բնագծերի նվաճման» սուրբ գործով, որը գնալով է՛լ ավելի անողոք ու սուր է դառնում` հին գվարդիայի ու երիտհանրապետականների միջև, որոնք պաշտոններն արդեն բաժանված են համարում:
  • Ասում են...

    Ասում են...

    19.02.2013| 01:03
    ...թե «այլընտրանքային» ուժի` ԲՀԿ-ի ներկայացուցիչները երեկ ողջ օրը պապ ու կաթոլիկ էին գրվել «մի ուրիշ ձև», ինչն էլ մասամբ հունից հանել էր ՀՀԿ տեղական շտաբների «աշխատակիցներին». ԲՀԿ-ականներն այնպես անհագ, քրտնամխած էին աշխատում, կապ պահում ՀՀԿ շտաբի և ընտրողների հետ` հանուն Սերժ Սարգսյանի, որ ՀՀԿ-ականներն օրվա երկրորդ կեսին արդեն «նադայել» էին եղել և չէին էլ թաքցնում իրենց «մուննաթն» այդ առնչությամբ։
  • Ասում են...

    Ասում են...

    15.02.2013| 00:29
    ...թե ՀՀԿ-ում, մի կողմ թողած փետրվարի 18-ի ընտրությունները, արդեն տևական ժամանակ զբաղված են ընտրություններից հետո իրենց տեղերի պահպանման, նոր «բնագծերի նվաճման» սուրբ գործով, որը գնալով է՛լ ավելի անողոք ու սուր է դառնում` հին գվարդիայի ու երիտհանրապետականների միջև, որոնք պաշտոններն արդեն բաժանված են համարում:
  • Ասում են...

    Ասում են...

    12.02.2013| 00:29
    ...թե ԲՀԿ արմատական թևում խիստ անհանգստացած են, որ հնարավոր է ընտրություններից հետո ԲՀԿ-ն կրկին կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, ուստի ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա:
  • Ասում են...

    Ասում են...

    08.02.2013| 02:09
    ...թե նախկին մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը «փորում» է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ոտքի տակ։ Իշխանության կուլուարների խորքերում շշնջում են, թե Արմեն Ավետիսյանը ջանք չի խնայում, ավելին, ժրաջան աշխատում է, որ զբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի կարևոր աթոռը։