Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Այց՝ Եռաբլուր

    Այց՝ Եռաբլուր

    23.09.2013| 12:50
    Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15.00, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները կայցելեն Եռաբլուր պանթեոն։ Կազմակերպիչը բուհի ուսանողական խորհրդարանն է։ Ուսանողական խորհրդարանի անդամ Վազգեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Եռաբլուր պանթեոն այցելություններն ավանդական բնույթ են կրում, և սա արդեն իրենց կառույցի կողմից կազմակերպվող 4-րդ այցելությունն է, որը, որպես կանոն, իրականացվում է ՀՀ Անկախության տոնի առթիվ։
  • Կանցկացվի ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով

    Կանցկացվի ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով

    22.09.2013| 22:23
    ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, ԵՊԼՀ-ի և ԵՊՀ-ի հետ համատեղ կազմակերպում է երկօրյա ՄԱԿ-ի մոդել-կոնֆերանսը նշված համալսարանների ուսանողների համար: Մոդելն առաջին օրը կնմանակի Ընդհանուր վեհաժողովի երեք հանձնաժողովներին, իսկ երկրորդ օրը՝ պլենար նստաշրջանին: Օրակարգային թեման կլինի իրավիճակը Սիրիայում:
  • Սկսվում է աստղագիտական աշունը

    Սկսվում է աստղագիտական աշունը

    22.09.2013| 15:31
    Այսօր` սեպտեմբերի 22-ին, Գրինվիչի ժամանակով 20:44-ին, Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, ինչը համարվում է աստղագիտական աշնան սկիզբ: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ:
  • ՀՀ պատմությունն անկախության համար պայքար է

    ՀՀ պատմությունն անկախության համար պայքար է

    22.09.2013| 13:49
    Երեկ Գյումրու Թատերական հրապարակում նշում էին ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձը։ Ելույթ էին ունենում մարզի մշակութային խմբերը, անհատ կատարողները։ Մեզ հետ զրույցում գյումրեցիները ոչ այնքան կարևորում էին անկախություն ունենալ-չունենալը, որքան բարեկեցիկ ապրելը։
  • Պուտինը հստակ «մեսիջներ» է հղում

    Պուտինը հստակ «մեսիջներ» է հղում

    22.09.2013| 13:44
    Երեկ ԶԼՄ-ներում Հայաստանի անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձներից տարբեր պետությունների ղեկավարների շարքում առաջինը նշվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը:
  • Արժե նաև լսել Բժեզինսկուն

    Արժե նաև լսել Բժեզինսկուն

    21.09.2013| 20:48
    Այս տարի, Հայաստանի անկախությունից ընդամենը տասնութ օր առաջ, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը ազդարարեցին ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին: Արդեն իսկ բազմաթիվ գնահատականներ, մեկնաբանություններ են հնչել Հայաստանի ինքնիշխանության կորստի, անկախությունից նահանջի և այլնի մասին: Ես ուզում եմ խնդրին նայել այլ դիտանկյունից:
  • ''Пир во время чумы''

    ''Пир во время чумы''

    21.09.2013| 19:27
    Հայաստանի Անկախության օրը՝ 2013-ի սեպտեմբերի 21-ը աննախադեպ էր: Հայաստանի Հանրապետության 22-ամյա պատմության մեջ առաջին անգամ, տոնական միջոցառումներին զուգընթաց, բողոքի միտինգ էր:
  • «Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել շնորհիվ Եվրամիության հետ երկխոսության շրջանակներում իրականացված բարեփոխումների»

    «Հայաստանը հաջողությամբ առաջ է ընթացել շնորհիվ Եվրամիության հետ երկխոսության շրջանակներում իրականացված բարեփոխումների»

    21.09.2013| 19:04
    Հայաստանի անկախության օրվա առիթով ՀՀ նախագահին և հայ ժողովրդին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
  • Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին` Անկախության օրվա առթիվ

    Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին` Անկախության օրվա առթիվ

    21.09.2013| 14:05
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ Անկախության օրվա առթիվ։
  • Տոնական միջոցառումներ` զորամասերում

    Տոնական միջոցառումներ` զորամասերում

    21.09.2013| 13:31
    Այսօր, Անկախության օրվա կապակցությամբ հանրապետության զորամասերում կանցկացվեն միջոցառումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, մշակույթային գործիչներ, ազատամարտիկներ, լավագույն զինվորների ծնողներ: