Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Մարիա Կալասի հիշատակին

    Մարիա Կալասի հիշատակին

    03.12.2013| 16:02
    Դեկտեմբերի 8-ին, 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված Մարիա Կալասի ծննդյան 90-ամյակին, ինչպես նաև Հունաստանի կողմից ԵՄ նախագահության ստանձմանը (2014 թ. 1-ին կես): Համերգային ծրագրում կհնչեն` Վերդի, Մասկանի, Չիլեա, Բոյտո, Պուչինի, Բելինի, Գունո: Մենակատարներն են երգչուհի Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիա), դաշնակահար Հայկ Մելիքյանը: Մուտքն ազատ է:
  • Օպերային երաժշտության երեկո

    Օպերային երաժշտության երեկո

    03.12.2013| 15:20
    Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում օպերային երաժշտության երեկո է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) և Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան)։ Համերգը կայանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։
  • Երիտասարդ հայ նկարիչների  ցուցահանդես Վիսբադենում

    Երիտասարդ հայ նկարիչների ցուցահանդես Վիսբադենում

    03.12.2013| 12:15
    Նոյեմբերի 29-ին Վիսբադենի «Haus der Heimat»-ում (հայրենի տուն) բացվեց հայ երիտասարդ գեղանկարիչներ ԳԱՅ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ և ԺՈՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ գեղանկարների ցուցահանդեսը: Ներկայացված է 41 գործ: Սա Գայ Ղազանչյանի երկրորդ ցուցահանդեսն է Վիսբադենում. անցած տարվա հունիսին նա առաջին անգամ ցուցադրվեց քաղաքի հայտնի Kurhaus-ի սրահում և մեծ հաջողություն ունեցավ:
  • «Երգչախումբը հնչում է այնքան հագեցած, որ արական ձայների կարիք չի զգում»

    «Երգչախումբը հնչում է այնքան հագեցած, որ արական ձայների կարիք չի զգում»

    03.12.2013| 12:13
    Օրերս Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր «Գեղարդ» երգչախմբի համերգը (գեղ. ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան)։ Այն նվիրված էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին։
  • «Կար մի շրջան, երբ ընկերներս ինձ կատակով ասում էին` ողջույն, Լևոն Վիսոցկի»

    «Կար մի շրջան, երբ ընկերներս ինձ կատակով ասում էին` ողջույն, Լևոն Վիսոցկի»

    01.12.2013| 14:40
    Նարեկացի արվեստի միութունում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿՈՒ 75 ամյակին: Միջոցառմանը ներկա էր բանաստեղծ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԸ, ով առաջինն է հայերեն թարգմանել, հրատարակել Վիսոցկու բանաստեղծությունները, ուսումնասիրել նրա պոեզիան, արխիվային նյութերը: Լեփ լեցուն դահլիճում հնչեցին Վիսոցկու երգերը, բանաստեղծությունները՝ Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ, հուշի պատառիկներ նրա մասին: Հանդիսության ընթացքում բանաստեղծը սիրով պատասխանեց նաև դահլիճից հնչող հարցերին:
  • Ռուսական թանգարանում կբացվի Մալևիչի ցուցահանդեսը

    Ռուսական թանգարանում կբացվի Մալևիչի ցուցահանդեսը

    30.11.2013| 17:00
    Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեկտեմբերի 5-ին ռուսական թանգարանում բացվելու է «Կազիմիր Մալևիչ. քառակուսուց առաջ և հետո» ցուցահանդեսը:
  • Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմելը` Մոսկվայում

    Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմելը` Մոսկվայում

    29.11.2013| 20:38
    Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի մշակութային ծրագրի շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնը Մոսկվայի Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» դրամատիկական թատրոնի բեմում ներկայացրել է «Ամենը վաճառքի» ներկայացումը: Ալեքսանդր Օստրովսկու ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը սիրո խճճված մի պատմություն է, որը կոմեդիան վերածում է տրագիկոմեդիայի: Թատերագետների հավաստմամբ 19-րդ դարավերջին գրված պիեսն այսօր էլ չի կորցրել իր թեմատիկ արդիականությունը:
  • «Ես նկարում եմ ֆիլմ, որովհետև չեմ կարող չնկարել»

    «Ես նկարում եմ ֆիլմ, որովհետև չեմ կարող չնկարել»

    29.11.2013| 11:19
    «Իրատես de facto»-ի հյուրն է կինոբեմադրիչ, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ:
  • Բարոկկո երաժշտության երեկո

    Բարոկկո երաժշտության երեկո

    27.11.2013| 14:54
    Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 28-ին կներկայացնի բարոկկո երաժշտության երեկո: Ծրագրում` Բախ, Պերգոլեզի, Վիվալդի, Հենդել, Չեստի, Մոնտեվերդի Ելույթ կունենան նաև Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ` միջազգային մրցույթների դափնեկիր Մագդա-Մարիա Մկրտչյանը (սոպրանո) և «Ֆեստո» միջազգային մրցույթի դափնեկիր Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո):
  • Ինքնասպանության պատրատվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկող փոքրիկն էլ` իրեն փրկողին

    Ինքնասպանության պատրատվող մարդը փրկում է փոքրիկին, վայր ընկող փոքրիկն էլ` իրեն փրկողին

    26.11.2013| 12:43
    Արշակ Զաքարյանի «Անպետքը» կարճամետրաժ ֆիլմը մեծ արձագանք է գտել հանդիսատեսի շրջանում: Ֆիլմը կյանքի և մահվան, հույսի և հուսահատության մասին է, մեծ իմաստով` ֆիլմը մեր կողքին ապրող անտեսված, անպետք համարվող մարդու մասին է, մարդու մեջ թաքնված լույսի: