Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

49։43` Հօգուտ Օբամայի

49։43` Հօգուտ Օբամայի
12.07.2012 | 13:36

1154 քաղաքացի մասնակցել է Ռոյթեր և Իփսոս կազմակերպությունների սոցհարցումներին. ընտրություններից չորս ամիս առաջ ԱՄՆ-ի ընտրողների 49 տոկոսը պատրաստ է վերընտրելու Բարաք Օբամային, հանրապետական Միթ Ռոմնիին` 43 տոկոսը: Օբամայի համակիրների թիվն ավելացել է 1 տոկոսով, դժգոհողները նվազել են 3 տոկոսով: Օբաման Ռոմնիի նկատմամբ առավելությունը մեծացնում է ի հաշիվ տնտեսական վիճակի բարելավման. նախկին 63-ի փոխարեն, այժմ ամերիկացիների 58 տոկոսն է կարծում, որ երկրի տնտեսությունը սխալ ճանապարհով է գնում:

Դիտվել է՝ 1482

Մեկնաբանություններ