Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կարևորը նախագահի մակարդակով բարձրաձայնվածն է

Կարևորը նախագահի մակարդակով բարձրաձայնվածն է
12.07.2012 | 13:41

«Այսօր փնտրվում են բոլոր միջոցները, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը նորից շրջանառության մեջ դրվի: Նախընտրական շրջանում ապագա նախագահն ասաց, որ երկար ժամանակ չի սպասելու, օրինակ, մինչև նախագահական մանդատի ավարտը, որ օրինագիծը շրջանառության մեջ դնի: Ելիսեյան պալատը խորհում է, թե ինչ կերպ օրինագիծը վերադարձնի խորհրդարան: Դա արվում է առանց այս կամ այն երկրի ազդեցության», ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Դեսպանը նշել է, որ ի պաշտոնե իր համար կարևորը Ֆրանսիայում նախագահի մակարդակով հնչած հայտարարություններն են:

Դիտվել է՝ 2017

Մեկնաբանություններ