Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Դաշնակցությունն ասելիք չունի՞

    Դաշնակցությունն ասելիք չունի՞

    31.10.2013| 16:35
    Լեռնային Ղարաբաղի ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, այնուհետև՝ ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես են եկել հայտարարություններով, որոնցով պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանք իրենց հայտարարություններում մտահոգություն են արտահայտել Սերժ Սարգսյանի վարած ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ, որը կարող է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար ունենալ աղետալի հետևանքներ:
  • «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էլի Ռուբեն Հակոբյա՞նն է

    «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էլի Ռուբեն Հակոբյա՞նն է

    30.10.2013| 16:52
    «Ժառանգություն» խմբակցությունում շա՜տ խառն են: Զարուհի Փոստանջյանի` խմբակցության ղեկավար դառնալուց հետո Ռուբեն Հակոբյանը անտարամադիր է դարձել: Հավանաբար, «պաշտոնազրկումը» խռովել է նրա հոգին: Երբ փորձեցինք նրան հարց ուղղել, նա բավականին նյարդային պահվածքով շուռ եկավ ու ասաց. «Հիմա շատ զբաղված եմ»: Իսկ նա «զբաղված» էր ԱԺ-ում բյուջեի քննարկման սենյակում հայացքով ինչ-որ մեկին փնտրելով: Չգտնելով` դուրս եկավ:
  • Ո՞վ չունի, կորցրել է

    Ո՞վ չունի, կորցրել է

    29.10.2013| 00:24
    Չնայած տարածված տեսակետ կա, որ Զարուհի Փոստանջյանը վայելում է եվրոպական աջակցություն և իր գաղափարա-արժեկրությամբ համարվում է արևմտամետ քաղաքական գործիչ, սակայն ԵԽԽՎ-ում ՌԴ Պետդումայի նախագահ Նարիշկինին պլենար նիստում հարցը չուղղած, այլ «մթության քողի տակ» նրա հետ «զրուցած» Զարուհու մասով քաղաքական կուլիսներում շշնջում են, որ մերկ իրականությունն այն է, որ նա ռուսական «արժեքներն» ավելի է սիրում:
  • Հովիկ Աբրահամյանից  դժգոհողների  թիվն ավելանում է

    Հովիկ Աբրահամյանից դժգոհողների թիվն ավելանում է

    29.10.2013| 00:23
    Հովիկ Աբրահամյանի դեմ լուռ «ընդվզում» է հասունանում` իր իսկ ղեկավարած կառույցում, իր իսկ թիմակիցների շրջանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀԿ խմբակցությունից շատերը, հատկապես նիստերի օրերին, հազիվ էին իրենց զսպում, որ բարձրաձայն չարտահայտեն իրենց դժգոհությունն օրենսդիր մարմնի աշխատանքները ճիշտ չկազմակերպելու առնչությամբ:
  • Հայհոյելու փոխարեն փորձեք մրցակցել

    Հայհոյելու փոխարեն փորձեք մրցակցել

    28.10.2013| 17:56
    Որևէ նոր քաղաքական ուժի ծնունդ Հայաստանում ուղեկցվում է «ո՞վ է հետևում կանգնած» պարզունակ հարցադրմամբ: Վերականգնված ՀՀՇ-ի հասցեին հնչող քննադատություններն ու հարցադրումներն էլ այդ շարքից են:
  • Իսկ ես կուլա՜մ

    Իսկ ես կուլա՜մ

    25.10.2013| 00:04
    «Ժառանգություն» կուսակցությունը կրկին հայտնվել է խոր կոլապսի մեջ: Առժամանակ առաջ տեղի ունեցած կուսակցության վարչության նիստի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրել է կուսակիցներին, որ մի քանի ամսով գնում է. ո՞ւր, ինչո՞ւ, չի բացատրել: Պատճառը, ինչպես միշտ, նույնն է. փող չկա, գլուխը պրծացնում է: Կուսակցությունում կատարյալ քաոս է. Րաֆֆին ասել է` կուսլիդերը կլինի Զարուհի Փոստանջյանը: Ռուբեն Հակոբյանն ասել է` «բա դե` բարև էլի»:
  • «Դեռ չենք մտել Մաքսային միություն»

    «Դեռ չենք մտել Մաքսային միություն»

    23.10.2013| 18:28
    ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին զրկել են ԵԽԽՎ պատվիրակության անդամի կարգավիճակից: Նրան այսուհետ կփոխարինի «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը: Զարուհի Փոստանջյանը անդրդվելի է: Նա դեռ Ստրասբուրգում պայքարում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այս որոշման դեմ:
  • Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկացել Ռուբեն Հակոբյանի հրաժարականը

    Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկացել Ռուբեն Հակոբյանի հրաժարականը

    22.10.2013| 15:04
    Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանն այդպես էլ չմանրամասնեց, թե ինչու է հրաժարական ներկայացրել: Այդ առնչությամբ հնչող բոլոր հարցերը նույն պատսախանն էին ստանում. «Առանց մեկնաբանության»:
  • Զառան տղա էլ կունենա, խմբակցության ղեկավար էլ կդառնա

    Զառան տղա էլ կունենա, խմբակցության ղեկավար էլ կդառնա

    22.10.2013| 14:01
    Զարուհի Փոստանջյանի «պաշտոնը» բարձրացել է: Ռուբեն Հակոբյանը անձնական որոշում է կայացրել հրաժարվել խմբակցության ղեկավարի պաշտոնից և այսօր «Ժառանգության» խմբակցության կայացած նիստում որոշվել է, որ նրա տեղը զբաղեցնելու է Փոստանջյանը, իսկ խմբակցության քարտուղարի տեղը՝ Թևան Պողոսյանը:
  • Ի՞նչ «Ժառանգություն» թողեց Րաֆֆի Հովհաննիսյանը

    Ի՞նչ «Ժառանգություն» թողեց Րաֆֆի Հովհաննիսյանը

    22.10.2013| 13:28
    Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» խիստ պատասխանատու և հնչեղ անվանում ունեցող կուսակցությունը 2007թ. մուտք գործելով Ազգային ժողով, քաղաքական կյանքը լցրեց աղմուկով ու սկանդալներով, որոնք շարունակվում են առ այսօր: Եվ եթե 2007-2012թ.թ. ԱԺ-ում «Ժառանգության» յոթ հոգանոց խմբակցությունը զբաղվում էր հիմնականում իրավապաշտպան գործունեությամբ՝ այցելելով ազատազրկման վայրեր, սատարելով քաղբանտարկյալներին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բարձրաձայնելով նրանց՝ ազատ արձակման հարցը և այլն, ապա մեկ տարի առաջ բոլորովին այլ կազմով խորհրդարան մուտք գործած «Ժառանգության» նպատակները մնում են անհասկանալի: