Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

21-րդ դարի ամենաերկար Լուսնի խավարումը

21-րդ դարի ամենաերկար Լուսնի խավարումը
27.07.2018 | 11:39

Հուլիսի 27-ին Լուսնի ունիկալ խավարում է լինելու: ՆԱՍԱ-ի տվյալներով` ամենաերկարը 21-րդ դարում: Որոշ հաջողակներ այդ եզակի երևույթը կարող են տեսնել 1 ժամ 43 րոպե: Լուսնի խավարում է լինում, երբ Երկիրը հայտնվում է Արևի ու Լուսնի միջև և մեր արբանյակի վրա ընկնում է Երկրի ստվերը: Այսինքն` երեք երկնային մարմինները հայտնվում են մեկ շարքում: Ընդհանուր առմամբ` խավարումը տևելու է 3 ժամ 55 րոպե` այդքան ժամանակ է պետք, որ Լուսինն անցնի Երկրի ստվերի միջով: Լուսնի խավարումը երբեմն անվանում են «Արյունոտ Լուսին», որովհետև Լուսինը մուգ կարմիր երանգ է ստանում խավարումի ժամանակ: Դա տեսողական էֆեկտ է, երբ արևի ճառագայթները բեկվում են Երկրի մակերևույթին ու սփռվում մթնոլորտում` մասնակի հասնելով Լուսնին: Երկրի մակերևույթը առավել թափանցիկ է կարմիր-նարնջագույն ճառագայթների համար և հենց այդ ճառագայթներն են հասնում Լուսնի մակերևույթին խավարումի ժամանակ ու Լուսինը դառնում է կարմիր: Այդ պատճառով կարմիր են ներկվում և արևածագն ու մայրամուտը: Հունիսի 27-ին Լուսինն առավելագույն հեռավորության վրա է գտնվելու Երկրից: Լուսնի խավարումն ամբողջությամբ հնարավոր է տեսնել Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի ու Ավստրալիայի բոլոր հատվածներում: Այսինքն` համարյա ամեն տեղ` բացի Հյուսիսային Ամերիկայից: Տեսնելու համար աստղադիտակ պետք չէ, բայց հեռադիտակը շատ կօգնի: Լիակատար խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով 20:21-ին: Առավել լավ Լուսնի խավարումը կերևա Աֆրիկայի արևելյան մասում, Մերձավոր Արևելքում ու Կենտրոնական Ասիայում: Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկայի բնակիչները Արյունոտ Լուսինը չեն տեսնի: Հարավային Ամերիկայում (Բուենոս Այրես, Մոնտեվիդեո, Սան Պաուլու, Ռիո դե Ժանեյրո) կտեսնեն մասնակի: Եվրոպական երկրներում չեն տեսնի խավարումի սկիզբը` Լուսինն այդ ժամանակ դեռ հորիզոնում չի լինի:
ВВС


Հ.Գ. Վաղը նաև դուք կարող եք արյունոտ Լուսինը տեսնել, ճիշտ է` ոչ ամբողջ խավարումը, բայց որոշ ժամանակ: Միստիկա կա, այնուամենայնիվ, Լուսնի խավարումի ու Երկրի բնակիչների վրա ներգործության մեջ: Աշխատեք չտրվել գայթակղությանը ու…

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ