ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ՀՀ և ԼՂ ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան խնդիրը

ՀՀ և ԼՂ ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան խնդիրը
17.09.2018 | 13:02

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Ըստ ԼՂ ԱԳՆ-ի` հանդիպումը սկսվել է առանձնազրույցով, շարունակվել ընլայլնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Զրուցակիցները ընդգծել են երկկողմ հանդիպումների հաճախակի և առարկայական բնույթը, որ հնարավորություն է ընձեռնում մանրակրկիտ անդրադառնալ օրակարգային բազմաթիվ խնդիրների։


Կողմերը շեշտել են երկու երկրների ԱԳՆ-ների պարբերական ոլորտային խորհրդակցությունների կարևորությունը: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող հարցերի շուրջ։
Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի ԱԳՆ հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

Դիտվել է՝ 4712

Մեկնաբանություններ