Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ո՞վ է լինելու Կիրիբատիի դեսպանը

Ո՞վ է լինելու Կիրիբատիի դեսպանը
27.09.2018 | 13:24

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիրիբատիի նախագահ, ԱԳ և միգրացիայի նախարար Թանեթի Մամաուն ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրություն: Նրանք հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ծավալմանը:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ