Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բակո Սահակյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավը համարում է բարեկամական կապերի խորացման հարթակ

Բակո Սահակյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավը համարում է բարեկամական կապերի խորացման հարթակ
08.10.2018 | 11:25

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն իր տիկնոջ Անահիտ Սահակյանի հետ հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եւ նրա նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակից Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մշակութային եւ լրատվական ոլորտների ներկայացուցիչների հետ: Բակո Սահակյանը ողջունել է նախաձեռնությունը` համարելով բարեկամական կապերի խորացման ու ընդլայնման յուրատեսակ հարթակ, եւ հույս հայտնել, որ նախաձեռնությունը կլինի շարունակական:

Դիտվել է՝ 4716

Մեկնաբանություններ