Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հեմինգուեյի՝ անտիպ երկու պատմվածք կհրատարակվի 2019-ին

Հեմինգուեյի՝ անտիպ երկու պատմվածք կհրատարակվի 2019-ին
23.10.2018 | 11:48

20-րդ դարի լավագույն գրողներից մեկի՝ Էռնեստ Հեմինգուեյի՝ նախկինում չհրատարակված երկու պատմվածք կհրատարակվի 2019-ին` Associated Press-ին հայտնել է հեղինակի գրական ժառանգությունը տնօրինող Մայքլ Կատակիսը: Նա նշել է, որ խոսքը «Մոնումենտ» և «Հնդկացիների երկիրն ու սպիտակների բանակը» պատմվածքների մասին է, որ Հեմինգուեյը գրել է 1950-ական թվականներին՝ որպես հռչակավոր «Ում մահն է գուժում զանգը» վեպի հավելումներ: Կվերահրապարակվի նաև օգոստոսին հրատարակված «A Room on the Garden Side» պատմվածքը:


1956-ին Հեմինգուեյը 5 պատմվածք է գրել, որոնցում պատմել է երկրորդ համաշխարհային պատերազմին որպես թղթակից մասնակցելու իր փորձի մասին: Նա խնդրել է հրատարակիչ Չարլզ Սկրիբներին հրատարակել այդ պատմվածքները միայն իր մահից հետո` «ցնցող բովանդակության՚ պատճառով: Նոբելյան դափնեկիր Հեմինգուեյը մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, 1944-ին օգոստոսին ԱՄՆ զորքերի հետ մտել է Փարիզ: Նա Բրոնզե աստղ մեդալի է արժանացել ցուցաբերած խիզախության համար:

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ