Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին
02.11.2018 | 22:24

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին. «Մեծ ցավ ապրեցի՝ տեղեկանալով հայկական սպորտի լեգենդներից մեկի՝ հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանը հայկական մարզաշխարհում չափանիշ ու օրինակ էր շատերի համար: Իր օլիմպիական ու համաշխարհային ռեկորդներով նա ապացուցեց, որ անհնարինն ընդամենը մարտահրավեր է, որը հնարավոր է հաղթահարել, որ անհնարինը կարելի է հնարավոր դարձնել: Նրա հաջողությունները բարձրացնում էին մեր ազգային ոգին և բնավորություն ու կամք կոփում: Մենք կորցրեցինք մարզական լեգենդին, որի հետ իմ անձնական հանդիպումները հիշում եմ առանձնակի ջերմությամբ: Նա նաև հասարակական ու պետական կյանքի ակտիվ մասնակիցն էր և մշտապես Հայրենիքի հետ էր իր մտքերով ու ծրագրերով:


Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին, կիսում նրանց վիշտն ու տխրությունը:
Յուրի Վարդանյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում ու հոգիներում»:
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր, ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: Վարդանյանն ապրում էր ԱՄՆ-ում:
Յուրի Վարդանյանը ծնվել է 1956-ի հունիսի 13-ին։ 1977-ին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։
1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980-ին՝ օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին՝ Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին՝ ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։ 1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ 1985-ին սահմանել է աշխարհի 43 ռեկորդ։ 1980-ին միջին քաշում առաջինը երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013-ի մայիսի 8-ին ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014-ի հունիսի 24-ից մինչև 2017-ը եղել է Վրաստանում Հայաստանի դեսպանը։

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ