Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՆԱՏՕ-ն Ուկրաինային սարքավորումներ կտրամադրի

ՆԱՏՕ-ն Ուկրաինային սարքավորումներ կտրամադրի
13.12.2018 | 18:38

ՆԱՏՕ-ն պլանավորում է այս տարվա վերջին Ուկրաինայի զինված ուժերին սարքավորումներ մատակարարել՝ ապահովելու համար երկրի հաղորդակցությունների պաշտպանությունը: Այդ մասին այսօր հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ն Ուկրաինային քաղաքական ու գործնական օժանդակություն կցուցաբերի՝ տրամադրելով 40 մլն եվրո, ինչը միտված կլինի հաղորդակցությունների պաշտպանության ու զարգացման համար: Բացի այդ՝ այսօր Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյին ասել եմ, որ Ուկրաինայի զինուժին սարքավորումներ կտրամադրենք այս տարվա վերջին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ստոլտենբերգը:

Նա նաև հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն մեծացրել է իր ներկայացվածությունը Սևծովյան տարածաշրջանում, ինչը շարունակական է լինելու: Վերջինս ընդգծել է, որ պաշտոնական Կիևի ջանքերը՝ միտված դաշինքի անդամ լինելու, ողջունելին են, և իրենք Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում տեսնելու համար անելու են հնարավորը:

Հիշեցնենք, որ Ուկրաինան մինչև 2020 թ-ը պետք է կարողանա ապահովել անհրաժեշտ բոլոր պայամնները՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու համար:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ