Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեկ զոհ և շուրջ 170 ձերբակալված. Փարիզում իրավիճակն անվերահսկելի է

Մեկ զոհ և շուրջ 170 ձերբակալված. Փարիզում իրավիճակն անվերահսկելի է
15.12.2018 | 17:16

Փարիզում կրկին ցույցեր են, «Դեղին բաճկոնները» դուրս են եկել փողոց ու այս անգամ արդեն նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականն են պահանջում: Երկրի մայրաքաղաքի փողոցներում իրական քաուս է. ցուցարարները վնասել են քաղաքի պատմամշակութային կոթողները, բրենդային խանութները, հանրային տրասպորտն ու մասնավոր ավտոմեքենաները:


Տեղական լրատվականները գրում է, որ շուրջ 170 մարդ է այս օրերին ձերբակալվել Փարիզում: Այսօր հայտնի է դարձել նաև մեկ զոհի մասին:


Ըստ BFMTV կայքի՝ ոստիկանական բաժանմունքներում այս պահին 112 փարիզաբնակ կա:
«Տեղաբնակների գլխավոր պահանջը՝ իջեցնել դիզվառելիքի գինը, արդեն երկրորդական պահանջ է: Նրանք այժմ նախագահ Մակրոնի հրաժարականն են պահանջում: G20-ի գագաթնաժողովից հետո, երբ Մակրոնը դուրս է եկել օդանավակայանից, չի ճանաչել Փարիզը: Ժողովուրդն այժմ սպասում է, թե ինչ որոշում է ընդունելու նա»,- հայտնում է աղբյուրը:
Երկրի ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակի միակ լուծումը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Փարիզի մտավորականերն էլ ասում են, թե Մակրոնը պետք է չեղարկի դիզվառելիքի թանկացման որոշումն ու դա վավերացնող նախագիծը, ինչից հետո բոլորով միասին հասկանան՝ ինչպե՞ս դուրս գալ ստեղծված ճգնաժամից:


Տեղացիների բնորոշմամբ՝ Փարիզը նման բնույթի ցույցեր տեսել էր 1968-ի ապստամբություննների ժամանակ:
Նշենք, որ ցուցարարներին այսօր միացել են նաև շտապօգնության ծառայությունների աշխատակիցները, որոնք, մեծ հաշվով, կապ չունեն «դեղին բաճկոնների» հետ, բայց նախագահ Մակրոնի հրաժարականն են պահանջում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ