ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Դատարանը վերացրեց «Թեղուտ» ընկերության հաշիվների նկատմամբ կալանքը

Դատարանը վերացրեց «Թեղուտ» ընկերության հաշիվների նկատմամբ կալանքը
20.01.2019 | 16:51

Վանաձորի առաջին ատյանի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲ ընկերության միջնորդությունը և ընկերության հաշիվների նկատմամբ կալանքը վերացրել է՝ հաշվի առնելով, որ կատարվել են «Կ-արաստ» ընկերության նկատմամբ ունեցած 2 միլիոն 162 հազար դրամի ֆինանսական պարտավորությունները։


Անցած տարի, երբ Թեղուտի հանքավայրի սեփականատեր «Թեղուտ» ՓԲԸ-ն չվճարված 380 միլիոն դոլար վարկի դիմաց անցել էր ՎՏԲ բանկին, ընկերության նախկին գործընկեր «Կ-արաստ» ընկերությունը դատարան էր դիմել «Թեղուտ» ՓԲԸ-ն լուծարելու և իր նկատմամբ 2162 000 դրամ պարտքը մարելու պահանջով։ Դատարանը «Թեղուտ» ՓԲԸ բոլոր բանկային հաշիվների վրա արգելանք էր դրել։


«Թեղուտ» ընկերության ներկայացուցիչ Վահագն Բալաբեկյանն անհասկանալի էր համարել տարիներ առաջ ունեցած պարտքի պահանջով նոր միայն դատարան դիմելը։ Թե «Թեղուտ»-ի ներկայացուցիչը և թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ընկերության լուծարման պահանջը միտումնավոր էին համարել՝ կապելով նաև «Թեղուտ» ընկերության նախկին սեփականատեր «Վալլեքս» ընկերությունների խմբի հետ։ «Վալլեքս»-ը հայտարարություն էր տարածել՝ ստահոդ համարելով պնդումները, թե խումբը կարող է շահագրգռվածություն ունենալ հանքավայրի վերագործարկումը կասեցնելու կամ դժվարեցնելու հարցում, և վստահեցնելով, թե իրենք որևէ կապ չունեն այս դատական գործընթացի հետ։ Մինչդեռ, «Վալլեքս» ընկերությունների խմբի փոխնախագահ Սահակ Կարապետյանը դիմել է դատարան՝ իրեն «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրենի նախկին պաշտոնում վերականգնելու պայմանով։


Հունվարի 23-ին դատարանը կշարունակի քննել «Թեղուտ» ընկերությունը լուծարելու «Կ-արաստ»-ի պահանջը։ Հնարավոր է, որ ֆինանսական պահանջ ունեցող «Կ-արաստ» ՍՊԸ-ն կհրաժարվի «Թեղուտ» ՓԲԸ-ն լուծարելու պահանջից։

Դիտվել է՝ 4474

Մեկնաբանություններ