Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Արմեն Սարգսյանն էլի ձեռնունայն թողեց Փաշինյանին

Արմեն Սարգսյանն էլի ձեռնունայն թողեց Փաշինյանին
23.03.2019 | 15:57

Այսօրվա շաբաթօրյակը, ինչպես ասում են, «կոտրվեց» Նիկոլ Փաշինյանի գլխին։ Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ Փաշինյանը որոշեց կոստյումով շաբաթօրյակը սկսել։ Տեսնես՝ մեկը չկար այդ մարդուն ասեր, որ այդպիսի հագուկապով «բիչոկ» հավաքելու չեն գնում, այն էլ շինհրապարակում։


Բայց շա՜տ զավեշտալի էր հետևելը շինհրապարակում մաքրություն անելը, այստեղ են ասել՝ իմա՞ստը։ Այդքան տեսախցիկներով ու լրագրողներով շրջապատված հե՞շտ էր շաբաթօրյակ անելը։ Կամ աղբի մեջ կորած մայրաքաղաքի համար ում վրա էր զայրանում Փաշինյանը։ Այո, քաղաքացին պիտի սովորի մաքուր պահել իր շրջապատը, բայց ո՞վ է ի պաշտոնե կեղտոտ քաղաքի պատասխանատուն։ Երևանի քաղաքապետը հե՞չ նկատողության տեղ չուներ։ Շաբաթօրյակ-ճեպազրույցն էլ ուշագրավ էր։ Հարցին, թե ինչպես պիտի հակահեղափոխականները Քաղաքացու օրը նշեն, Փաշինյանն ասում է, թող գնան խաշ ուտեն իրենց ռեստորաններում։ Մեր վարչապետը մոռանում է, որ խաշի պակաս սիրահար չէ նաև իր թիմը, բա որ այդ օրը հանկարծ հեղափոխականներն ու հակահեղափոխականները նույն սեղանի՞ն նստեն։


Հավերժ «մրցակից» դարձած նախագահ Արմեն Սարգսյանը, որ վարչապետի զանգերին չի պատասխանում այս հարցում էլ «հաղթեց» նրան։ Նախագահականից ընդամենը մի քանի լուսանկար է տարածվել, որտեղ շաբաթօրյակին նախագահը մասնակցում է թոռնիկների հետ։ Բայց դրանք բավական խոսուն՝ առանց կոստյումի ու առանց ճերմակ ձեռնոցների նախագահը թոռնիկների հետ մաքրություն է անում։ Իսկ դուք գիտեք PR-ը միայն 100 տեսախցիկով «բիչոկ» հավաքե՞լն է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ