Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Շաբաթօրյակի շրջանակներում լվացվել են մայրաքաղաքի արձանները

Շաբաթօրյակի շրջանակներում լվացվել են մայրաքաղաքի արձանները
23.03.2019 | 17:38

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ լվացվել են նաև մայրաքաղաքի արձանները:
Շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մաքրվում և նոր ծառերով են համալրվում նաև Երևանի ոռոգելի տարբեր հատվածները, Երաժշտական և արվեստի դպրոցների հարակից հարթակներում էլ կազմակերպվել են երաժշտական ֆլեշմոբեր: Շաբաթօրյակ-ծառատունկին են միացել նաև ԱԺ պատգամավորները՝ իրենց ընտանիքներով:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ