Հըզբոլլահը Լիբանանի խոշորագույն կրոնական կազմակերպություններից է, և փորձում է գրանցվել որպես կուսակցություն: Նրան մեծապես աջակցում է երկրի բնակչության զգալի մասը` Բեյրութում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը:
«Ազգային միասնության պահպանումը և ժողովրդի խաղաղությունն առաջնային խնդիր է մեզ համար: Լիբանանի «Հըզբոլլահը» հանրային աջակցություն ունի և երկրում հիմնական դավանանքներից է՚` ըստ նախագահի պալատի մամուլի ծառայության: ԱՄՆ Պետքարտուղարի Մայք Պոմպեոն Քուվեյթ և Իսրայել այցերից հետո պաշտոնական այցով ժամանել է Բեյրութ, ավարտելով Միջին Արևելք շրջագայությունը: Լիբանանում գտնվելու ընթացքում պետքարտուղարը հանդիպել է Մերձավոր Արևելքի բարձր ղեկավարության հետ: