Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի բացարձակ ռեկորդակիր դառնալու հավակնություն ունի

Մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի բացարձակ ռեկորդակիր դառնալու հավակնություն ունի
15.04.2019 | 12:01

26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդներ սահմանելու նպատակներ ունի: Այս պահին ակտիվ աշխատում է բոլորովին նոր՝ «վագրի ծալում» վարժության վրա՝ նպատակ ունենալով ևս մեկ ռեկորդ սահմանել: Մարզիկը գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում», ապա դարձել «Գինեսի» ռեկորդակիր, սակայն այդքանով չի պատրաստվում սահմանափակվել: Նրա նպատակը բացարձակ ռեկորդակիր դառնալն է:

«Այս պահին նոր էլեմենտների վրա եմ աշխատում: Մասնավորապես՝ վագրի ծալում վարժության վրա եմ աշխատում, բավականին բարդ վարժություն է, ռեկորդը 12 անգամ է եղել, պետք է 13 անգամ իրականացնեմ այն:


Փորձելու եմ ամեն գնով այս տարի 10 ռեկորդի հեղինակ դառնալ»,-նշում է Մամոյանը:
Մանվել Մամոյանը սպորտով սկսել է զբաղվել 10 տարեկանում, սկզբում ձյուդո է պարապել, ապա հունահռոմեական ոճի ըմբշամարտով է տարվել:
17 տարեկանում Մանվելը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ: Առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում» սահմանված արտակորում դեպի առաջ վարժությամբ:
2015-2016 թթ զինվորական ծառայությունն ավարտելուց 2 տարի անց՝ 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Մանվելը Հայաստանում գրանցել է Գինեսի ռեկորդ:
Հայաստանում 20-ից ավելի ռեկորդների հեղինակ է, իսկ «Գինեսի» գրքի՝ եռակի: Փաստում է՝ «Գինեսի» ռեկորդն իրեն այնքան էլ հեշտությամբ չտրվեց ու միանգամից չգրանցվեց: Սկզբնական փորձերն անհաջող էին, քանի որ որոշ սխալներ էր թույլ տվել, սակայն մարզիկը կարողացավ ամեն ինչ հաղթահարել ու նորանոր հաղթանակներ է գրանցում:
«Առաջին ռեկորդս նվիրել էի Ցեղասպանության զոհերի, իսկ մյուսը՝ քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Նման քայլով կարողանում եմ այդ կարևորագույն հարցերն ինչ-որ տեղ շոշափել միջազգային մամուլում: Երբ որևէ ռեկորդ գրանցվում է, մամուլը հիշատակում է այդ մասին և մանրամասներ ներկայացնում ռեկորդի հետ կապված: Ահա թե որն է իմ նպատակն այս պարագայում»,-նշում է Մանվել Մամոյանը:


Այս պահին մարզիկը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնությունում:
Հայաստանի բազմակի ռեկորդակիր Ահարոն Վիրաբյանի հետ Մոսկվայում հիմնել են Danger Workout թիմը, նպատակ ունեն տարատեսակ սպորտային միջոցառումներ անցկացնել ու զարգացնել street workout-ը:
Աստիճանաբար թիմը համալրվելու է ուժեղ մարզիկներով:
Զուգահեռաբար աշխատում է որպես ֆիտնես-բլոգեր, www.manvelmamoyan.com-ում կիսվում է իր խորհուրդներով բազմաթիվ մարդկանց հետ և նրանց մոտ առաջացնում հետաքրքրություն սպորտի նկատմամբ: Հաճախակի է պատրաստում մոտիվացիոն տեսանյութեր, որոնց միջոցով փորձում է ոգեշնչել մարդկանց:

Մամոյանը հավելում է՝ ցանկանում է «Գինեսի» բացարձակ ռեկորդակիր դառնալ: Մոտ 10 տարի կպահանջվի դրան հասնելու համար: 2019-ին մեկ ամսվա ընթացքում արդեն 5 ռեկորդ է ուղարկել «Գինեսի» հանձնաժողովին, դրանցից է պլանկա վարժությունը՝ 100 ֆունտ կշռող պայուսակով:
Ամենաշատը մեկ մարդու հաջողվել է սահմանել 191 ռեկորդ: Վստահ է, որ այդ ցուցանիշը կարող է իրեն ենթարկել և ավելիին հասնել:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ