Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Յանուկովիչը շնորհավորել է Զելենսկուն

Յանուկովիչը շնորհավորել է Զելենսկուն
22.04.2019 | 12:09

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկուն, որ հաղթել է Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում. «Ես անկեղծորեն շնորհավորում եմ ձեր Ուկրաինայի նախագահ ընտրվելու առթիվ: Ուկրաինացիներն այս պաշտոնը ձեզ վստահել են երկրում ամենադժվար պահին»: Յանուկովիչը նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդն այսօր «պառակտված և արմատականացված է ավելի քան երբևէ»:


Նրա խոսքով՝ այս «տխրահռչակ տառապանքի» մեղավորը Պյոտր Պորոշենկոն է, որի համար ընտրողները միանշանակ վճիռ են կայացրել:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ