Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ջահերով երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին

Ջահերով երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին
24.04.2019 | 14:08

Մասնակիցները ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակին, ապա խոնարհեցին դրոշները, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ: Նախքան ջահերթով երթի մեկնարկը ավանդաբար այրվեց Թուրքիայի Հանրապետության պետական դրոշը: Արդեն 20 տարի՝ ապրիլի 23-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀԵՄ-ի կազմակերպմամբ քաղաքացիները ջահերով երթ են իրականացնում դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:


Երթը մեկնարկում է «Ազատության» հրապարակից, երիտասարդներն անցնում Բաղրամյան պողոտայով, Օրբելի և Կիևյան փողոցներով՝ հասնելով Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ ծաղիկներ դնում 1915-ին Օսմանյան Թուրքիայում նահատակված անմեղ զոհերի հիշատակին:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ