Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անտոնիա Արսլան.Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը մեզ համար հույժ կարևոր է, դա ուղղակի բարոյական հարց է

Անտոնիա Արսլան.Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը մեզ համար հույժ կարևոր է, դա ուղղակի բարոյական հարց է
24.04.2019 | 14:13

Հայկական արմատներով իտալուհի գրող Անտոնիա Արսլանը, որ Մեծ եղեռնի մասին պատմող «Արտույտների ագարակը», «Զմյուռնիայի ճանապարհը» և այլ վեպերի հեղինակ է, Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հարցազրույց է տվել իտալական TEMPI պարբերականին: Հարցազրույցի ժամանակ լրագրողն անդրադարձել է այս ամիս Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ընդունած բանաձևին, որը կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն տալ, ինչից հետո Թուրքիայում Իտալիայի դեսպանը ԱԳՆ էր կանչվել: «Ամեն անգամ, երբ որևէ երկրում Ցեղասպանության ճանաչմանն ուղղված փորձեր են արվում, ինչպես շաբաթներ առաջ Իտալիայում, նույն սցենարն է կրկնվում. Թուրքիան բողոքում է, ետ է կանչում իր դեսպանին, կանչում է տվյալ երկրի դեսպանին և այլն: Եթե Կատանձարո (շրջան Իտալիայի հարավային Կալաբրիա մարզում) շրջանի որևէ փոքրիկ համայնք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունում, Թուրքիան սպառնում է խզել Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունները: Դրանք ինքնաբուխ արձագանքներ են, որոնք ի վերջո ոչ մի հետևանք չեն ունենում»,- ասել է գրողը:


Լրագրողի հարցին, թե ինչ կարևորություն ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը, Արսլանը պատասխանել է, որ դա բարոյական հարց է՝ չնայած որևէ գործնական հետևանքներ չի ունենա: «Թուրքիայի իշխանությունները կարող են բողոքել, սպառնալ ետ կանչել դեսպաններին, սակայն Ցեղասպանությունը ճանաչած երկրների թվի աճը մեզ համար հույժ կարևոր է, դա ուղղակի բարոյական հարց է: Այդ դեպքում Թուրքիան այլևս չի կարող ասել, որ ցեղասպանությունը հայերի կողմից մշակված դավադրություն է: Ցավոք, այդ կարծիքն էլ ավելի է ամրապնդվում միջազգային մակարդակով»,- ասել է Արսլանը՝ կարևորելով Մեծ եղեռնի մասին խոսելու անհրաժեշտությունը:


Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպը լույս է տեսել 2004-ին և պատմում է Օսմանյան կայսրության օրոք Անատոլիայում ապրող մի խումբ հայերի ողբերգության մասին: Գիրքը վաճառվել է 1 մլն օրինակով՝ արժանանալով 15 գրական մրցանակի, իսկ 2007-ին ֆիլմի սյուժեով Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրները նկարահանել են համանուն ֆիլմը:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ