Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Սի Ձինպինը Պեկինում ընդունել է Իլհամ Ալիևին

Սի Ձինպինը Պեկինում ընդունել է Իլհամ Ալիևին
25.04.2019 | 12:39

Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ձինպինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ Պեկին է մեկնել՝ մասնակցելու ճանապարհների, հաղորդակցության ուղիների զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին, որն անցկացվելու է ապրիլի 25-27-ը: Սի Ձինպինն ասել է, որ Եվրասիայում Ադրբեջանը Չինաստանի հետ համագործակցության կարևոր գործընկերներից է:
Իլհամ Ալիևն էլ նշել է, որ Ադրբեջանը Չինաստանին միշտ համարել է հուսալի ընկեր և գործընկեր, Չինաստանի հիմնական խնդիրների ու շահերի հարցերում Ադրբեջանը առանց տատանվելու կկանգի Չինաստանի կողքին: «Ադրբեջանը պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել ահաբեկչության, անջատականության և ծայրահեղականության դեմ պայքարում», - ասել է Ալիևն ու նաև Չինաստանին շնորհավորել կայուն զարգացման և մեծ ձեռբերումների համար: Ալիևի հետ հանդիպել է նաև քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Վանգ Յանգը:
Պեկինի համաժողովին ակնկալվում է երեք տասնյակ երկրների ղեկավարների, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: Ապրիլի 24-ից Սի Ձինպինը հանդիպումներ է ունենում Պեկին ժամանող հյուրերի հետ:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ