Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

Պորտուգալիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
27.04.2019 | 12:04

Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին քվեարկությամբ հաստատել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կարեկցանք հայտնելու բանաձևը, որը ներկայացրել էր պատգամավոր Պաուլու Տրիգո Պերեյրան: Քվեարկության ժամանակ ձեռնպահ է եղելլ 4 պատգամավոր: Ընդունված բանաձևի համաձայն՝ «ապրիլի 24-ը նշվում է որպես հայ ժողովրդի կոտորածի սկիզբ, երբ 1915 թվականին այդ օրը 250 հայ մտավորականի և համայնքային առաջնորդների ձերբակալել և գլխատել են»: Նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիներին ցեղասպանության հետևանքով զոհված հայերի թիվը գնահատվում է 800,000-ից մինչև 1,5 մլն։ «Այս հիշատակի տուրքը դաս է մեր ժամանակների համար, քանզի համաշխարհային մասշտաբի հասնող քսենոֆոբիայի, ազգայնականության և անհանդուրժողականության առկայության դեպքում անհրաժեշտ է հիշել անցյալի անդունդները»,- ասվում է փաստաթղթում՝
Ֆեյսբուքի իր էջում գրել է Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը և ներկայացրել բանաձևի բնօրինակն ու հայերեն թարգմանությունը։

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ