Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ուկրաինայում ԿԸՀ-ն խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատրաստ է

Ուկրաինայում ԿԸՀ-ն խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատրաստ է
30.04.2019 | 22:44

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, եթե համապատասխան որոշում լինի: Այդ մասին այսօր հայատարարել է ԿԸՀ-ի ղեկավար Տատյանա Սլիպաչուկը:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` նա նշել է, որ նախքան արտահերթ ընտրությունները պետք է միայն հանրային գնումների գործընթացին վերաբերող խնդիրը լուծել:

«Եթե համապատասխան որոշումից հետո արտահերթ ընտրություններ նախանշվեն, ապա մենք անպատրաստ լինելու «շանսեր» չունենք: Որոշ հարցեր կան կապված նախընտրական գնումների հետ, որովհետև ըստ օրենքի` այն պետք է իրականացնել որոշակի ժամանակահատվածում, բայց եթե այդ հարցերը կարգավորվեն, ապա ԿԸՀ-ն պատրաստ է հավուր պատշաճի ընտրություններ կազմակերպել»,- ասել է նա:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների` այս տարվա աշնանն Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կկազմակերպվեն:

Հավելենք, որ ԿԸՀ-ն այսօր արդեն հրապարկել է նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալները:

Դիտվել է՝ 513

Մեկնաբանություններ