ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ո՞վ և ինչո՞ւ է Լուկաշենկոյին Բրյուսել հրավիրել

Ո՞վ և ինչո՞ւ է Լուկաշենկոյին Բրյուսել հրավիրել
09.05.2019 | 13:06

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ պարզաբանումներ են պահանջում՝ ո՞վ և ինչո՞ւ է Բելառուսի նախագահին Բրյուսել ընթրիքի հրավիրել:
Եվրոպայի վերջին բռնապետը համարվող Ալեքսանդր Լուկաշենկոյին մայիսի 13-ին ԵՄ ղեկավարությունը հրավիրվել է Բրյուսել՝ Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ ընթրիքին: Հրավերն ուղարկվել է նաև ծրագրի անդամ մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ղեկավարներին: Լուկաշենկոն չի մեկնաբանել իր վարչակազմի հետ տարիներ շարունակ լարված հարաբերություններ ունեցող ԵՄ-ի ընթրիքի հրավերը: Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ մայիսի 13-14-ը նախատեսված միջոցառումներին նախագահը չի մասնակցի, երկիրը կներկայանա ԱԳնախարարի մակարդակով:


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցի հետ զրույցում ԵՄպաշտոնյաները անանուն մնալու պայմանով հայտնել են, որ հրավիրող կողմը չէր էլ ակնկալում Լուկաշենկոյի մասնակցությունը: Այդուհանդերձ, ԵՄ օրենսդիր մարմնի անդամների համար Բելառուսի նախագահին ընթրիքի հրավիրելու բուն փաստը մտահոգություններ է առաջացրել: Բրիտանացի խորհրդարանականների նամակում, որ հասցեագրված է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին, ասվում է. «Լուկաշենկոյի ռեժիմը աղետալի վիճակի է հասցրել մարդու իրավունքների ոլորտը` հետապնդումների ենթարկելով այլախոհներին և ճնշելով խոսքի ազատությունը»:
Վերջին 25 տարիներին Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսը համարվել է Եվրոպայի վերջին բռնապետությունը, որտեղ ռեժիմի ընդդիմախոսների դեմ ճնշումները գագաթնակետին հասան 2010-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Չորրորդ անգամ վերընտրված Լուկաշենկոյի վարչակազմը հետընտրական օրերին ըմբոստության ալիքը ճնշելու նպատակով ձերբակալեց հազարավոր ցուցարարների, 700-ը ազատազրկման դատապարտվեցին՝ այդ թվում նախագահի այլընտրանքային թեկնածուները: Քաղբանտարկյալները ազատ արձակվեցին 2016-ին, ինչին ի պատասխան՝ Բրյուսելը չեղարկեց Մինսկի նկատմամբ կոշտ պատժամիջոցների մեծ մասը: Չեղյալ են հայտարարվել նաև 170 բելառուսցի պաշտոնյաների՝ այդ թվում նախագահ Լուկաշենկոյի նկատմամբ սահմանափակումները, և նրանց թույլատրվել է իրենց միջոցները շրջանառության մեջ դնել եվրոպական բանկերում ու ճամփորդել Եվրոպայում։

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ