Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եվրոպան պետք է համոզի Իրանին. Մակրոն

Եվրոպան պետք է համոզի Իրանին. Մակրոն
09.05.2019 | 23:10

Եթե պաշտոնական Թեհրանը դուրս գա Իրանի միջուկային համաձայնագրից, ապա դրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է ոչ թե Եվրոպայի, այլ Ամերիկայի վրա: Այս մասին այսօր ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Սիբիուում, որտեղ անցկացվում է ԵՄ գագաթնաժողովը, Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ի սկզբանե լիովին աջակցել է ստորագրված համաձայնագրին: «Բայց դա բավարար չէ, մենք կցանկանայինք լրացնել այն` հաշվի առնելով իրանական գործունեությունը հրթիռային ոլորտում: Համաձայնագրի լրամշակմամբ՝ կկարողանանք ավելի մեծ դրամաշնորհ տրամադրել Իրանին, քան 2015-ին կնքված փաստաթղթով է նախատեսվում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Իրանի՝ համաձայնագրից դուրս չգալու համար պետք է անել հնարավորը:

Նշենք, որ երեկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսաուղերձում հայտարարել էր, որ Թեհրանը մասնակիորեն դադարեցնում է միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: Մասնավորապես՝ երկու ամսով երկրի ներսում կպահվի հարստացված ուրանն ու ծանր ջուրը, որն, ըստ համաձայնագրի պահանջների, պարտավոր է արտահանել: Նա ընդգծել էր, որ պաշտոնական Թեհրանը համաձայնագիրը ստորագրած մյուս երկրներին ժամանակ է տալիս, որպեսզի նրանք Իրանի հանդեպ սահմանված ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ճանապարհներ գտնեն: Հավելենք՝ չի բացառվում, որ Ռոհանիի հայտարարությունից 60 օր անց Իրանը հրաժարվի համաձայնագրի այլ կետերից:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ էլ ԱՄՆ-ը էր հայտարարել 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ