«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփի անձնական փաստաբան Ուկրաինայի նորընտիր նախագահին կհանդիպի. New York Times-ին մանրամասներ են հայտնի դարձել

Թրամփի անձնական փաստաբան Ուկրաինայի նորընտիր նախագահին կհանդիպի. New York Times-ին մանրամասներ են հայտնի դարձել
10.05.2019 | 22:30

New York Times-ին հայտնի է դարձել, թե ինչու է Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին որոշել հանդիպել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
«Մեր տեղեկություններով` Ջուլիանին այցի շրջանակում հույս ունի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ ուկրաինական Burisma Holdings գազային ընկերությունում աշխատանքի վերաբերյալ նոր մանրամասներ իմանալ»,- գրում է պարբերականն ու հավելում, որ նա ցանկանում է համոզել պաշտոնական Կիևին հետաքննություն սկսել 2016-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասով հետաքննություն սկսել:


Հիշեցնենք, որ 2016-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքից ազատել էր Burisma ընկերության դեմ հետաքննություն սկսած գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին: Նշենք, որ վերոնշյալ կազմում էր ընկերության ղեկավար ու ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդի Հանթեր Բայդենը:


«Տեղեկություններ ունենք, որ Ջուլիանին պաշտոնական Կիևին պատրաստվում է պարտադրել ավարտին հասցնի հետաքննությունը: Բացի այդ` Ջուլիանիի այցն Ուկրաինա կարող է կապված լինել ԱՄՆ-ում 2020-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Նշենք, որ Դեմոկրատական կուսակցությունից ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Ջո Բայդենը, որ 8 տարի ԱՄՆ փոխնախագահ է եղել»,- ամփոփել է New York Times-ը:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ