«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Զելինսկիի երդմնակալությանը Պուտինը չի հրավիրվել

Զելինսկիի երդմնակալությանը Պուտինը չի հրավիրվել
16.05.2019 | 19:35

Մայիսի 20-ին տեղի կունենա Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությունը: Այդ մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости-ի գործակալությունը:


«Գերագույն ռադայի նիստում որոշմանն աջակցել է 315 պատգամավոր` անհրաժեշտ 226-ի փոխարեն»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ ու պատվիրակներ արդեն իսկ հրավիրվել են Ուկրաինա:
Պաշտոնական Մոսկվան սակայն Կիևից հրավեր չի ստացել:
«Որևէ մակարդակով Զելինսկիի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չենք ստացել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն` ավելացնելով,- Չգիտեմ`ինչ պրակտիկա է առկա Ուկրաինայում, քանի որ, օրինակ, շատ այլ երկրներում, երդմնակալության արարողությանն ընդհանրապես որևէ օտարերկրյա առաջնորդի ներկայություն չի նախատեսվում»:


Լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստվո՞ւմ են շնորհավորել Ոիկրաինայի նորընտիր նախագահին, Պեսկովը պատասխանել է` չգիտենք:

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ