Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վիրահատական միջամտության ժամանակը՝ ինչո՞ւ էր Հայաստանի վարչապետը դատարանները շրջափակելու կոչ անում

Վիրահատական միջամտության ժամանակը՝ ինչո՞ւ էր Հայաստանի վարչապետը դատարանները շրջափակելու կոչ անում
22.05.2019 | 12:04

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց շրջափակել բոլոր դատարանները և հայտարարեց «հեղափոխության երկրորդ փուլը»: Նա կոչ է անում ստուգել Հայաստանի բոլոր դատավորների համապատասխանությունը իրենց պաշտոնին՝ հիմնավորելով, որ Ֆեմիդայի ծառաներին նշանակել է նախորդ քաղաքական վարչակարգը: «Բոլոր դատավորները, որ գիտեն՝ չեն կարող ազնիվ լինել, պետք է հրաժարական տան: Գտնում ենք, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը անհրաժեշտություն է: Եթե անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ կամ համաժողովրդական հանրաքվե, մենք կգնանք այդ ճանապարհով, որպեսզի ի վերջ ունենանք անկախ ու ազնիվ դատական համակարգ»՝ հայտարարեց Փաշինյանը իր Ֆեյսբուքի ուղիղ եթերում: «Հասել է վիրահատական միջամտության ժամանակը»՝ հավելեց վարչապետը: Նա չճշտեց՝ ով և երբ է ստուգելու դատավորներին: Վարչապետի հայտարարությունը քննադատեցին Բարձրագույն դատական խորհուրդը և ընդդիմադիր կուսակցությունները:
Օմբուդսմեն Արման Թաթոյանը վարչապետի հայտարարությունը որակեց
«չափազանց վտանգավոր պետության դատական համակարգի անվտանգության ու կայունության համար»: «Կոչ եմ անում պետական կամ հասարակական պաշտոններ ունեցող բոլոր մարդկանց անհապաղ դադարեցնել նման կոչերը: Դուք պարտավոր եք կատարել բացառապես այն գործառնությունները, որ ձեզ տրված են Սահմանադրությամբ: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել պատասխանատվության» ՝ զգուշացրեց Արման Թաթոյանը:
Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն արդեն վերահսկում են իշխանության օրենսդիր ու գործադիր ճյուղերը: Տեսուղերձոում Փաշինյանը չճշտեց՝ դատարանները շրջափակելու իր կոչը կապվա՞ծ է Հայաստանի քաղաքական կյանքի իրադարձությունների հետ: Բայց վարչապետի հայտարարությունը հայտնվեց, երբ Երևանի դատարանը որոշեց կալանքից ազատ արձակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու փորձի մեջ, նաև 2008-ին բողոքի գործողությունները ցրելու, որի ժամանակ 10 մարդ զոհվել է: Քրեական գործով մեղադրվում են նաև ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ նախկին փոխնախարար ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը:


Ի՞նչ կապ ուներ Ղարաբաղը
Շատերն ուշադրություն դարձրին, որ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին դատական նիստում դատարանում էին չճանաչված Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և նրա նախորդը՝ Արկադի Ղուկասյանը: Երկուսն էլ ծանրակշիռ ֆիգուրներ են Հայաստանի քաղաքական կյանքում: Երկուշաբթի իր տեսուղերձի ժամանակ Փաշինյանն ասաց, որ գոյություն ունի Հայաստանի կառավարության դեմ դավադրության հնարավորություն Ղարաբաղում պատերազմի և «մի շարք տարածքների հանձնման» տեսքով: «Կան կոնկրետ ուժեր, որ ներկայացնում են նախկին կոռուպցիոն համակարգը, որ փորձում են սադրել տարաձայնություններ, հակասություններ ու թշնամանք Հայաստանի ու Ղարաբաղի ժողովուրդների միջև: Օգտագործելով իրենց կոռուպցիոն կապերը, նրանք սուտ քարոզչություն են տանում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ»՝ ասաց Փաշինյանը: Փաշինյանի այս հայտարարությունը կարող է բավականին վտանգավոր լինեն՝ գտնում է անկախ լրագրող Մարկ Գրիգորյանը. «Հայտարարությունը միմյանց դեմ է տրամադրում մարդկանց, որ ապրում են Հայաստանի տարածքում, և մարդկանց, որ ապրում են Լեռնային Ղարաբաղում: Եվ, իհարկե, Փաշինյանի խոսքերը հիմա մանրակրկիտ ուսումնասիրվում են Բաքվում. Մոսկվայում. Եվրոպական մայրաքաղաքներում: Ես վախենում եմ, որ Փաշինյանը հիմա ինքն էլ չի հասկանում, թե ուր կարող է տանել իրավիճակը»:


Հավաքել բոլոր ճյուղերը
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ դարձավ 2018-ի դեկտեմբերին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Նրա «Իմ քայլը» դաշինքը ստացավ 70,43% ձայներ: Փաշինյանը հիմա իր ձեռքում է կենտրոնացրել և օրենսդիր, և գործադիր իշխանությունը: «Եթե Փաշինյանին հաջողվի իր ձեռքն առնել և դատական իշխանությունը, անկախ կմնան միայն ԶԼՄ-ները: Եվ՝ պարզ չէ որքան երկար՝ ի՞նչն է խանգարում վարչապետին հեռուստաընկերությունների հետ նույն հնարքը կիրառել ինչ դատարանների: Փաստացի՝ հիմա Հայաստանում որոշվում է ժողովրդավարության ճակատագիրը»՝ գտնում է Մարկ Գրիգորյանը: Լրագրողների գնահատականով՝ Երևանի տարբեր շրջանների դատարանները շրջափակել են մի քանի հարյուր մարդ: Կեսօրից հետո Փաշինյանը կողմնակիցներին կոչ արեց դադարեցնել դատարանների շենքերի շրջափակումը:
Օլգա Իվշինա, BBC


Հ.Գ. Ներենք լրագրողին փաստական սխալներն ու մակերեսային հայացքը իրադարձություններին, կարևոր տեղեկությունները շրջանցելը և այլն, և այլն, պատկերացնու՞մ եք, որ Թերեզա Մեյը մի օր արթնանա ու Տորիներին հրամայի շրջափակել բրիտանական դատարանները: Իհարկե, հայկական ու բրիտանական արդարադատության մեջ հավասարության նշան չես դնի, բայց իրավիճակի տարբերությունները չիմացող բրիտանացի, ֆրանսիացի, իտալացի ընթերցողը ի՞նչ կմտածի Հայաստանի իշխանության մասին ու ի՞նչ պատկերացում կկազմի Հայաստանի արդարադատության մասին եվրոպացի ներդրողը: Ուզում ես անցումային արդարադատություն, ուզում ես վեթինգ, ուզում ես համաժողովրդական կամք՝ ինչ ուզում ես անվանի, իրավիճակի բովանդակությունը չի փոխվում, քաղաքական իշխանությունը փորձում է իր ձեռքը հավաքել դատական իշխանությունը: Դա է լինելու համաեվրոպական ու համաշխարհային գնահատականը, եթե չտրվեն հիմնավոր բացատրություններ ու շարունակվեն պոպուլիստական քայլերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ