«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի

Դեմ ենք Նազենի Ղարիբյանին որպես օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի
25.05.2019 | 17:10

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իերնք դեմ են օպերային թատրոնի կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնում Նազենի Ղարիբյանի ընտրությանը:
«Տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի»,-ասված է Օպերայի աշխատակիցների հաղորդագրության մեջ: Նրանք պատրաստվում են մայիսի 27-ին կոլեկտիվի ժողով հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Ավելի վաղ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: «Ղեկավարվելով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 43 կետի զ. ենթակետով՝ ս. թ. մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով»,-ասված էր հաղորդագրության տեքստում:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ