Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈւԵՖԱ-ի նախագահը պաշտպանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը

ՈւԵՖԱ-ի նախագահը պաշտպանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը
26.05.2019 | 01:05

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պաշտպանել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը: Գերմանական Der Spiegel ամսագրին հարցազրույցում նա պնդել է. «Մարդու իրավունքների պաշտպանության հարցը Ադրբեջանում խնդրահարույց է, սակայն, դա խնդիր է նաև այլ եվրոպական երկրներում: Դա նշանակու՞մ է, որ Բաքվի երկրպագուները պետք է զրկվեն տեղում ֆուտբոլին հետևելու իրավունքից»: Եզրափակիչը Բաքու տանելու՝ ՈւԵՖԱ-ի որոշումը սուր քննադատության թիրախում էր հայտնվել «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատճառով, որ օրեր առաջ հայտարարեց, թե որոշել է չմասնակցել խաղին՝ անվտանգության նկատառումներով: Հակադարձելով քննադատություններին՝ ՈւԵՖԱ-ի նախագահը պնդել է. «Որոշումը Մխիթարյանինն է, Ադրբեջանը նրան տվել էր անվտանգության երաշխիքներ»:


Ֆուտբոլային երկրպագուներն ու «Արսենալ»-ի ֆուտբոլիստները պնդում են, որ մարզական կառույցը մտածում է միայն փողի մասին՝ ստորադասելով ֆուտբոլիստների ու ֆուտբոլասերների անվտանգությունը:

Դիտվել է՝ 329

Մեկնաբանություններ