ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ
26.05.2019 | 01:06

Մայիսի 26-ին շրջանների զգալի մասում, 27-30-ը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 26-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մայիսի 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ