Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են
26.05.2019 | 01:07

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հայտնել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո տեսակցության էր եկել Սերժ Սարգսյանը - ասել է Սողոմոնյանը՝ հավելելով՝ տեղյակ չէ, թե ինչ են քննարկել նախկին նախագահները:- Կարծում եմ, ավելի շատ անձնական հարցեր են քննարկվել, քան քաղաքական»: Վիկտոր Սողոմո
նյանը նաև ասել է, թե առաջիկայում Քոչարյանը հանդես է գալու հայտարարությամբ։

Դիտվել է՝ 312

Մեկնաբանություններ