Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռոբերտ Քոչարյանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Ռոբերտ Քոչարյանը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում
26.05.2019 | 01:09

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եղել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանն ասել է.
«Քոչարյանն այսօր եղել է «Իզմիրլյան» ԲԿ-ում, հիվանդանոցում է մնացել 40 րոպե, հետազոտվել ու գնացել է: Փառք Աստծո, ախտաբանական որևէ լուրջ փոփոխություն չի հայտնաբերվել»:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ