Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մոհամադ Ջավադ Զարիֆ. Իրանի դեմ ԱՄՆ հայտարարություններն աշխարհը վտանգի տակ են դնում

Մոհամադ Ջավադ Զարիֆ. Իրանի դեմ ԱՄՆ հայտարարություններն աշխարհը վտանգի տակ են դնում
26.05.2019 | 01:20

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իրանի հասցեին վերջին հայտարարությունները չափազանց վտանգավոր է համարում համաշխարհային խաղաղության համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ անհիմն մեղադրանքներով փորձում է արդարացնել իր ագրեսիվ քաղաքականությունը ԻԻՀ-ի նկատմամբ:


Զարիֆը նշել է, որ Մերձավոր Արևելքում զինված ուժերի քանակի ավելացման ԱՄՆ-ի որոշումը նույնպես սպառնալիք է գլոբալ խաղաղությանն ու կայունությանը: ԱՄՆ-ի նման վտանգավոր քայլերը անպատասխան չեն մնա`«պետք է դիմակայել», – Պակիստան կատարած երկօրյա այցից հետո նախքան Թեհրան մեկնելը ասել է նա՝ Իրանի IRNA գործակալությանը հարցազրույցում:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ