Մայիսի 25-ին Իսպանիայի գավաթի եզրափակիչում Բարսելոնան 1-2 հաշվով պարտվեց Վալենսիային: Վալենսիայից աչքի ընկան Քևին Գամեյրոն և Ռոդրիգոն, Բարսելոնայից՝ Մեսսին: Գերմանիայի գավաթի եզրափակիչում Բավարիան 3-0 առավելության հասավ Լեյպցիգի նկատմամբ: 2 գոլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին, 1՝ Քինգսլի Կոմանը: Պորտուգալիայի գավաթի եզրափակիչում Սպորտինգը 11 մետրանոցներով հաղթեց Պորտուին, Շոտլանդիայում Սելթիկը 2-1 առավելության հասավ Հարթսի նկատմամբ: