Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՌԴ պատվիրակության արկածները ԵԽԽՎ-ում

ՌԴ պատվիրակության արկածները ԵԽԽՎ-ում
27.06.2019 | 12:34

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին չընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ՝ ձայները չհերիքեցին: Հիմա ԵԽԽՎ-ն քվեարկության երկրորդ փուլում է: ԵԽԽՎ կանոնակարգով՝ ՌԴ-ին փոխնախագահի աթոռը երաշխավորված է: Թեկնածությունն առաջադրում է ՌԴ պատվիրակության ղեկավարը և հաստատվում է առանց քվեարկության, եթե միայն դա չեն պահանջում նվազագույնը 20 պատվիրակներ: Ուկրաինայի պատվիրակությունը քվեարկություն պահանջեց, որ անցկացվեց հունիսի 25-ին: Գաղտնի քվեարկությանը 316 պատգամավորներից 198-ը մասնակցեց; Ընտրվելու համար պետք էր բացարձակ մեծամասնություն, Սլուցկին ստացավ 101 ձայն: Երկրորդ փուլում կբավարարի ձայների պարզ մեծամասնությունը, պայմանով, որ քվեարկի 159-ից ոչ քիչ պատվիրակ:
Ո՞վ է Լեոնիդ Սլուցկին: Պատգամավոր է 2000-ից, 2014-ից պատժամիջոցների տակ է: Նրա ազգանունը հանրաճանաչ դարձավ, երբ 2018-ի մարտին 3 լրագրողներ՝ BBC
-ի լրագրող Ֆարիդա Ռուստամովան, «Дождь»-ի պրոդյուսեր Դարյա Ժուկը և RTVI-ի փոխխմբագիր Եկատերինա Կոտրիկաձեն պատգամավորին մեղադրեցին սեքսուալ հետապնդումների մեջ: Սլուցկին մեղադրանքը հերքեց, իսկ Պետդումայի էթիկայի հանձնաժողովը նրա գործողություններում էթիկայի նորմերի խախտում չգտավ: Դրանից հետո ՌԴ որոշ ԶԼՄ-ներ Սլուցկիին ու իր հանձնաժողովին բոյկոտ հայտարարեցին, ոմանք էլ՝ Պետդումային: 2018-ի հունիսին Սլուցկին հայտնվեց Ակեքսեյ Նավալնու կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննության մեջ: Նշվում էր, որ նրա կնոջ բնակարանը Кутузовская ривьера բնակելի համալիրում 400 միլիոն ռուբլի արժի, որ 2000 անգամ ավելի է նրա տարեկան աշխատավարձից և 80 անգամ ավելի պատգամավորի աշխատավարձից ամբողջ 2017-ի համար: Մինչ այդ խարդախության համար դատապարտված բիզնեսմեն Սերգեյ Պոլոնսկին ասել էր, որ 2009-2010-ին բնակարանը կաշառք է տվել Սլուցկուն: Սլուցկին ասում էր, որ կնոջ պենտհաուսը երկար տարիներ եղել է իր հայտարարագրերում, իսկ գումարն աշխատել է նախքան քաղաքականություն գալը: Պոլոնսկու հայտարարությունը մեկնաբանելով՝ Սլուցկին նրան անվանել էր «էքսցենտրիկ մարդ» և հավատացրել, որ նրանից կաշառք չի ստացել «ոչ շան ձագերի, ոչ քառակուսի մետրերի տեսքով»:


Ի՞նչ է հիմա կատարվում ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության հետ: Այսօր ԵԽԽՎ-ն ամբողջ օրը ընտրում է ԵԽ գլխավոր քարտուղար: Թեկնածուներն են Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը և Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը ընտրվել է 2009-ին ու վերընտրվել 2014-ին: Նրա լիազորություններն ավարտվում են 2019-ի հոկտեմբերին: ՌԴ պատվիրակությունը չի մասնակցում ընտրություններին՝ առայժմ նրա լիազորությունները հաստատված չեն և առավոտյան նիստին չէր եկել: Նախօրեին ԵԽԽՎ պատգամավորները վիճարկեցին ՌԴ պատվիրակության լիազորությունները՝ 1 օրով սահմանափակելով նրա քվեարկության իրավունքը:
BBC


Հ.Գ. Մեկնաբանելով իր չընտրվելը՝ Լեոնիդ Սլուցկին ասել է. «Այդպիսի արդյունքով տանուլ տալը սարսափելի չէ: Դա բարձր և լուրջ արդյունք է» և հույս է հայտնել, որ երկրորդ փուլում պարզ մեծամասնություն կհավաքի: Տնտեսական գիտությունների դոկտոր Լեոնիդ Սլուցկին ՌԴ Պետդումայի երրորդից յոթերորդ գումարումների պատգամավոր է: 2000-ից եղել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավարի տեղակալ: Տասնյակ պարգևների թվում կա նաև Ալիևից ստացած Բարեկամության շքանշանը (2009):


ՌԴ պատվիրակությունը հնգամյա դադարից հետո հունիսի 25-ից վերադարձավ ԵԽԽՎ: Բանաձևն ընդունվեց 118 կողմ, 62 դեմ ձայներով: Եվ վերադարձի առաջին իսկ օրից սկանդալ հարուցեց... Հայաստանում: Փաստվեց, որ հետհեղափոխական Հայաստանում էլ կան մարդիկ, որ սրբորեն հավատում են՝ Հայաստանը Ռուսաստանի կցորդն է եղել, կա ու լինելու է միշտ և ըստ այդմ՝ մշտապես ու բոլոր միջազգային կառույցներում պիտի քվեարկի Ռուսաստանի օգտին: Ուրիշ ի՞նչ կերպ կարող է լինել: Բա բարեկամությունը, բա համագործակցությունը, բա...
Սկանդալի հեղինակները ՌԴ պատվիրակության վերադարձի սուրբ ծեսից բացակայած Հովհաննես Իգիթյանն ու պատահմամբ դեմ քվեարկած Ռուբեն Ռուբինյանն էին: Մինչ Իգիթյանն «անհայտ կորած» էր, Ռուբինյանը ստիպված էր ֆեյսբուքով ջերմեռանդ արդարանալ. «Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։ Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։ Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»: Ռուսները հանգստացել են ու ներել, հայերը՝ ոչ: Ջերմեռանդ հայերը սկսեցին ողբալ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը քանդելու ստոր քայլը:


Ինչքա՞ն ժամանակ ու ի՞նչ է պետք հասկանալու, որ Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է և տարբեր միջազգային կառույցներում ինքը պիտի որոշի իր քվեարկությունը, ոչ թե հրահանգներ ստանա Մոսկվայից:


Որ Ռուսաաստանը աշխարհի միակ պետությունը չէ: Կոնկրետ այս դեպքում Հայաստանը իր կողմ քվեարկությամբ հարց չէր լուծում՝ ելնելով ԱԺ պատվիրակության թվից, բայց հակադրվեց Վրաստանին ու Ուկրաինային: Իսկ միջպետական հարաբերությունները ձևավորվում են նաև միջազգային կառույցներում քվեարկությունների՝ իմա այս ու այն երկրի շահը պաշտպանելու կամ այդ շահին դեմ գնալու, հիման վրա: Ինքնիշխան երկրները սովորաբար կողմ ու դեմ-ը որոշում են ըստ իրենց շահի: Հայտնի չէ՝ ինչու է բացակայել քվեարկությունից Հովհաննես Իգիթյանը, բայց Ռուբեն Ռուբինյանի բուռն արդարացումը վկայում է, որ այդ գիտակցությունը ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը չունի: Եվ ոչ միայն նրանք: Խորհրդարանական ու արտախորհրդարանական շատ ուժեր դեռ ՌԴ դեսպանի հետ են համաձայնեցնում իրենց նպատակներն ու մտադրությունները: Իսկ հետո հինգերորդ շարասյուն են որոնում ու բողոքում, որ Հայաստանը անկախ պետություն չի դառնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ