Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ճապոնիայում կայացել է Պուտին-Թրամփ հանդիպումը

Ճապոնիայում կայացել է Պուտին-Թրամփ հանդիպումը
28.06.2019 | 22:15

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինն այսօր «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում հանդիպել են: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները: Երկու նախագահները մեկուկես ժամ քննարկել են Իրանի, Սիրիայի, Վենեսուելայի և Ուկրաինայի, ինչպես նաև սպառազինության վերահսկողությանը և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, փոխանցում է Սպիտակ տունը:
Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը համակարծիք են, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունների բարելավումը երկու երկրների և ամբողջ աշխարհի շահերից է բխում: Հանդիպման առաջին րոպեներին լրագրողների ներկայությամբ նախագահ Թրամփը հայտնել է, թե ծրագրում է քննարկել առևտրի և զինաթափման հարցեր:


Սպիտակ տան ղեկավարը նշել է, թե գերազանց արդյունք է ակնկալում այդ բանակցություններից: Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Թրամփի հետ հանդիպումը լավ հնարավորություն է շարունակելու երկխոսությունը:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ