Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ուկրաինան արգելել է ռուսական ավտոմեքենաների ներմուծումը

Ուկրաինան արգելել է ռուսական ավտոմեքենաների ներմուծումը
01.07.2019 | 22:10

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ընդունած օրինագիծը, ըստ որի` արգելվում է երկրի տարածք ռուսական տրանսպորտային միջոցներ ներկրել: Այս մասին տեղեկացնում է korrepondet.net-ը:


Ռուսական մակնիշի ավտոբուսների, տրոլեյբուսների, բեռնատարների ու մարդատարների ներմուծման արգելքի մասին նախագիծն ընդունվել էր դեռևս մայիսին, իսկ օրենքն ուժի մեջ է մտել այսօր:
Նշենք, որ Ուկրաինայի վերոնշյալ օրենքը պատասխանն է դեռևս ապրիլին ռուսական կողմի հայտարարած պատժամիջոցների, ըստ որոնց` արգելվում էր ուկրաինական մի շարք ապրանքների ներմուծումը Ռուսաստան:

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ